ԵՄ խորհուրդը հաստատել Է ՌԴ ակտիվների եկամուտներով Կիևին ռազմական օգնություն տալու որոշումը
ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական սառեցված սուվերեն ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային ռազմական օգնության համար օգտագործելու որոշումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ակտիվներից ստացված մաքուր շահույթն ուղղվելու է Ուկրաինայի պաշտպանական ներուժի աջակցմանն ու դրա վերականգնմանը:
Որոշման հիմնական դրույթները ներառում են․
- Շահույթի 90%-ը, որը դեպոզիտարիաների կողմից տարեկան երկու անգամ փոխանցվում է ԵՄ բյուջե, կուղղվի Եվրոպական խաղաղության հիմնադրամին՝ Ուկրաինային ռազմական օգնությունը ֆինանսավորելու համար:
- Շահույթի մնացած 10%-ը կուղղվի Ուկրաինայի վերականգնման եվրոպական ծրագրերին:
- Դեպոզիտարիաները կկարողանան իրենց պահել շահույթի 10%-ը՝ ռիսկերը կառավարելու համար։
- Ֆինանսավորման նպատակները կվերանայվեն ամեն տարի, առաջին փուլը նախատեսվում է մինչև 2025 թ-ի հունվարի 1-ը:
Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են մոտ 300 միլիարդ եվրո ռուսական արժութային պահուստներ, որոնցից մոտ 200 միլիարդը գտնվում է ԵՄ-ում, հիմնականում բելգիական Euroclear-ում: Մինչ այս պահը քննարկվել են միայն Ուկրաինայի վերականգնման համար այդ ակտիվների օգտագործման ուղիները։
Եվրոպական կենտրոնական բանկը նախազգուշացրել է եվրոյի համար հնարավոր հեղինակության ռիսկերի մասին՝ կոչ անելով փնտրել Ուկրաինայի ֆինանսավորման այլընտրանքային ուղիներ:
Ի պատասխան այդ միջոցների՝ Կրեմլը հայտարարել է, որ նման որոշումները խախտում են միջազգային իրավունքը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն Եվրոպայում ռուսական ակտիվների սառեցումը որակել է գողություն: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատասխան միջոցներ կձեռնարկի, ընդհուպ մինչև Ռուսաստանում գտնվող արևմտյան երկրների սառեցված միջոցները չվերադարձնելը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 16:05
Вышла в свет книга политолога Карена Бекаряна «Маятник-2», которая является логическим продолжением книги «Маятник», изданной в 2022 году в серии «Айацк».
-
2025-07-16 16:02
Вероятность выхода из ОДКБ выше, чем вероятность разморозки нашего членства в Организации. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-07-16 16:00
Ряд ведущих и старших аналитиков по России и Украине из Бюро разведки и исследований госдепартамента (INR), был уволен на прошлой неделе, сообщает газета The New York Times. Уволенные специалисты не были шпионами, но анализировали мировые события, помогая американской дипломатии.
-
2025-07-16 16:00
Управление ЗАО "Электрические сети Армении" может быть передано в управление иностранному государству, точнее международной компании из дружественной страны, сказал в ходе пресс-конференции премьер-министр Никол Пашинян.