Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՃԻՇՏ Է ԱՍՈՒՄ. ԻՐԵՆՔ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՐԵՑԻՆ ՈՒ ՀԱՆՁՆԵՑԻՆ ԱՐՑԱԽԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում, առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե քաղաքականությունն առևտուր է, ի՞նչ գործ ունի հոգևորականը քաղաքականության մեջ:
«Առևտուր արեցին ադրբեջանցիների հետ և մեր պատմական Արցախը նվիրաբերեցին նրանց: Հիմա էլ նվիրաբերում են Տավուշի մարզը, առաջնագիծը նվիրաբերում են: Ադրբեջանն ստանում է առաջնագիծը, ստանում է Կիրանց գյուղը, ստանում է Ոսկեպարի ներքևի հատվածը, Բաղանիսի վերևի հատվածը: բայց լավ կլինի, որ առևտուր չանեն, մի քիչ ազգային, հայկական լինեն, մեջները մի քիչ խիղճ, բարոյականություն, հայկականություն լինի»,-ասաց նա:
Դանիելյանը նշեց, որ Կիրանցի հատվածում սյուներ են տեղադրվել, սակայն ինքը ադրբեջանցիների չի տեսել. «Այնտեղ կան համազգեստով մարդիկ, որոնք դիմակավորված են: Չգիտես՝ հայկական կողմ է, թե ադրբեջանական: Իմ տեղեկություններով ադրբեջանական կողմից պարբերաբար անցնում են այս կողմ: գալիս են, ինչ-որ այցեր լինում են: Ո՞վ կարող է ասել՝ դիմակի տակ հայ է, թե ադրբեջանցի: Ես չեմ կարող ասել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 14:34
Между депутатами от правящей фракции и оппозиции произошел жаркий спор в парламенте Армении.
-
2025-05-14 13:38
Два из пяти уголовных производств в отношении журналистки из Гюмри Лилит Агекян находятся на стадии предварительного расследования, сообщает пресс-служба Следственного комитета (СК).
-
2025-05-14 13:33
Президент США Дональд Трамп провел встречу с президентом переходного периода Сирии аш-Шараа в Саудовской Аравии, это первая встреча лидеров двух стран за 25 лет, передает РИА Новости со ссылкой на газету Washington Post.
-
2025-05-14 13:30
Скандал разразился в школе села Мердзаван общины Паракар Армавирской области между учениками и учителем истории. Ученики обвинили учителя во лжи и освистали.