Կալանավորվել է Ռուսաստանի ԶՈւ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը
ՌԴ զինված ուժերի 58-րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին հայտնում են 235-րդ կայազորային զինվորական դատարանից:
«Դատարանի մայիսի 17-ի <...> որոշմամբ խափանման միջոց է ընտրվել Իվան Իվանի Պոպովի երկու ամիս ժամկետով կալանավորելը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գեներալը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ։ Այս պահին նա գտնվում է մեկուսարանում։
Բացի այդ, կալանավորվել է Ս.Վ. Մոիսեևը, որին կասկածում են առանձնապես խոշոր չափերով խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
Դատարանում քրեական գործի վերաբերյալ մեկնաբանություններից զերծ են մնացել՝ պատճառաբանելով քննչական գաղտնիքը:
Պոպովը ծառայությունը սկսել է դասակի հրամանատարությամբ՝ 56-րդ դեսանտա-գրոհային գնդում։ Հետագայում ղեկավարել է տարբեր զորամասեր և կազմավորումներ։ Մասնակցել է հատուկ ռազմական գործողությանը տարբեր հատվածներում, այդ թվում՝ 58-րդ բանակի հրամանատարի պաշտոնում։
Վերջին մեկ ամսվա ընթացքում կալանավորվել են նաև Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը և ռազմական գերատեսչության կադրային վարչության պետ Յուրի Կուզնեցովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.
-
2025-07-15 10:45
Проект Минфина России о взимании пошлин с иностранных работников не может применяться к гражданам стран Евразийского экономического союза. Об этом говорится в комментарии, предоставленном Sputnik Армения коллегией по экономике и финансовой политике Евразийской экономической комиссии (исполнительного органа ЕАЭС).
-
2025-07-15 10:43
На фоне тёплых отношений властей Армении с турецко-азербайджанским тандемом в Баку продолжается так называемый «судебный процесс» по делу армянских пленных.
-
2025-07-15 10:40
Газета «Грапарак» пишет: