ՍՈՒՏ ԵՎ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆ․ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Վերժխնդրություն, սուտ և անտեղյակություն․ այսպես է եկեղեցին արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը։
«Խնդրո առարկա անձը, փաստորեն մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն անվանեց։ Ըստ նրա՝ իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության։
«Եկեղեցին գաղափարական պայքարի է ելել, եթե կարող եք, գաղափարական պայքարով հաղթեք»,- ասաց թեմի առաջնորդը։
Նա հավելեց, որ ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ–ի առաջին եռամսյակի տվյալներով եկեղեցին 488–րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին ունի բազում սպասավորներ ու աշխատակիցներ, ապրող, օգտվում է տարբեր աշխատանքային ծառայություններից, և, բնական է, որ հարկեր վճարվում են: Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 17:07
«Люди, которые по устным указаниям Алиева пытаются исказить Конституцию РА, внезапно вспомнили, что законы РА важны, когда в Швеции принимается арбитражное решение, требующее приостановить посягательства Никола на АО "Электрические сети Армении" (на время забудем, что этот так называемый закон на самом деле был "слеплен" за несколько дней и очевидно противоречит Конституции – это николовская пустышка)», – пишет военный эксперт Карен Вртанесян
-
2025-07-23 17:04
Решение Арбитражного института Торговой палаты Стокгольма подлежит немедленному исполнению. Об этом заявил в ходе пресс-конференции руководитель инициативы "Армения – это я", экономист Наири Саркисян.
-
2025-07-23 16:58
Председатель Комиссии по регулированию общественных услуг Армении не уполномочен оценивать вопрос применимости мер по обеспечению, предусмотренных актом, принятым 22 июля 2025 года, в результате арбитражного спора, учитывая, что порядок признания и исполнения иностранных арбитражных решений определен законодательством Армении и международными договорами. Об этом говорится в заявлении, распространенном главой КРОУ в связи с муссируемыми в прессе сведениями.
-
2025-07-23 16:52
Власти Армении уже согласились передать США контроль над «Зангезурским коридором», который должен соединить основную часть Азербайджана с Нахичеванью, утверждает издание Periodista Digital, ссылаясь на содержание «секретного меморандума» между Арменией, Азербайджаном и США