Последние новости

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ԿՀՎ ՓՈԽՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՑ

Ուղղաթիռի աղետի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի, ԻԻՀ ԱԳ նախարարի, ուղղաթիռում գտնվող մյուս բոլոր անձանց ողբերգական մահվան լուրը ստանալուց հետո մեր փորձագիտական հանրության ներկայացուցիչները դիմեցին իշխանություններին՝ տեղի ունեցածի առիթով Հայաստանում մեկօրյա սուգ հայտարարելու կոչով: Քանզի խոսքը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ամենամեծ բարեկամ, ամենաջերմ հարևան և բնական դաշնակից երկրի մասին է, որը տվյալ պահին, նույնիսկ առանց համապատասխան պայմանագրային հենքի, փաստացի Հայաստանի անվտանգության երաշխավորն է, առնվազն Սյունիքի մարզում։

Իսկապես, ցավակցություն արտահայտելու և հարգանքի տուրք մատուցելու այդպիսի, թեկուզ խորհրդանշական ժեստը ճիշտ կլիներ ինչպես դիվանագիտական, այնպես էլ զուտ մարդկային տեսանկյունից, մանավանդ եթե հաշվի առնենք, թե քանի անգամ է Իրանի զոհված նախագահը հրապարակավ, ամենատարբեր հարթակներում հայտարարել Հայաստանի ինքնիշխանությանն իր անվերապահ աջակցության և այն մասին, որ Իրանը թույլ չի տա Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական սողացող բռնազավթում և տարածաշրջանային սահմանների փոփոխում։

Սակայն ՀՀ ղեկավարությունը վարվեց ճիշտ հակառակը։ Իրանում հնգօրյա սուգ Է հայտարարվել, երեկ սկսվեց օդային աղետի հետևանքով զոհվածներին հրաժեշտի արարողությունը, և հենց այդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընդունում են ոչ այլ ում, քան ԱՄՆ ԿՀՎ փոխտնօրեն Դեվիդ Քոենին. ամերիկյան վերնախավի թերևս ամենից իրանատյաց (և ռուսատյաց) ներկայացուցչին, Իրանի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլխավոր մշակողին՝ ԱՄՆ ֆինանսների փոխնախարար եղած ժամանակ, Բայդենի սիրելիին, որին նա նկատի ունի նշանակել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնում։

Սա ցուցադրական քայլ է: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Հայ-ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման խորապատկերին, Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի այն հայտարարությունների խորապատկերին, որ Իրանը ձգտելու է «Թեհրանի և Մոսկվայի հարաբերություններում անդադար առաջընթացի՝ երկրների միջև համագործակցության խորացման միջոցով», Իրանում սգո և իրադարձությունների հետագա զարգացման առումով որոշակի քաղաքական անորոշության խորապատկերին հայկական ղեկավարությունը, որը մինչ օրս բացառապես աջակցություն է ստացել պաշտոնական Թեհրանի և, մասնավորապես, նախագահի ու արտգործնախարարի կողմից, ցուցադրաբար հանդիպում է Դեվիդ Քոենի հետ. ոչ միայն «պատժամիջոցների գուրուի», ինչպես անվանում են նրան, այլև հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների «գուրուի», ընդ որում՝ ամերիկյան հետախուզության ղեկավարության ներկայացուցչի։ Թե ինչպես կարող է հարևանի անբարյացակամության այսպիսի, մեղմ ասած, տգեղ ցուցադրումն այս օրերին ընկալվել Իրանում, թերևս, մեկնաբանելու հարկ չկա։ Մանավանդ եթե դրան հավելենք «տորթի բալեհատիկը»՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունն այն մասին, թե «Իրանի ժողովրդի համար ավելի լավ կլինի առանց Ռաիսիի» և «մենք, իհարկե, չենք սգում նրա մահը»։ Եթե ինչ-որ բան պատահեր Բայդենի հետ և որևէ երկրի ղեկավարությունը հայտարարեր, որ ամերիկյան ժողովրդի համար ավելի լավ կլինի առանց նրա և սգալու ոչինչ չկա, ԱՄՆ-ը, հավանաբար, պատերազմ կհայտարարեր նման սանձարձակ հրապարակային բռիության համար։

ՄԻՆՉԴԵՌ ՄԱՅԻՍԻ 21-ԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԵՆ ԱՉՔԻ ԸՆԿԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՋԵՐՄ ԺԱՄԱՆՑՈՎ։ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նույնպես ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած ամերիկյան պատվիրակությանը: Հայաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը հանդիպման արդյունքներով տեղեկացրեց, որ «առաջիկայում ԱՄՆ-ի հետ կմեկնարկի նոր ծրագիր, որը միտված է մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»: Սպառնալից է հնչում:

Ի՞նչ կարելի է ակնկալել վերոնշյալ հանդիպումներից: Երբ 2022 թվականի հուլիսին չհայտարարված այցով Երևան ժամանեց ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը՝ Փաշինյանի հետ քննարկելու «միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, այդ թվում ՝ իրավիճակը Հարավային Կովկասում», նրա այցից երկու շաբաթ անց իրավիճակը թեժացավ Արցախում։ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը, հայկական կողմից զոհեր եղան, Բաքուն հայտարարեց «Հատուցում» գործողության անցկացման մասին, և Ղարաբաղում մի քանի կարևոր բարձունքներ անցան Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ։

Դրանից հետո սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, հրակոծության տակ հայտնվեցին Գեղարքունիքը, Վայոց Ձորը, Սյունիքը, հայկական կողմից զոհվեց 224 մարդ, այդ թվում՝ չորս քաղաքացիական անձ, գերեվարվեց առնվազն 20 մարդ, կորսվեց մոտ 140 քառ. կմ տարածք։ Դե, շա՜տ լավ էին քննարկել Փաշինյանն ու Բըրնսը «անվտանգության հարցերը»։

Իսկ ի՞նչ ակնկալել այսօր Քոենի այցից։ Հայ-իրանական հարաբերությունների սառեցում ու հայ-ռուսականի հետագա գլորք դեպի անդո՞ւնդ։ Թե՞ ավելի վատ ինչ-որ բան:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ИНТЕРВЕНЦИЯ. ЗАКОНОМЕРНЫЕ ПАРАЛЛЕЛИ
    2025-06-27 09:36

    Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена,  миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.

  • ОРГАНИЗАЦИЯ ИСЛАМСКОГО СОТРУДНИЧЕСТВА ПРИНЯЛА АНТИАРМЯНСКУЮ РЕЗОЛЮЦИЮ
    2025-06-23 18:44

    Пока премьер Пашинян занят «войной» против Армянской Апостольской Церкви и репрессиями против соотечественников, поддерживающих Церковь, а армянская общественность и экспертное сообщество активно обсуждают происходящее внутри Армении и, конечно, израильско-иранский конфликт, чреватый большой войной в регионе, происходят события, не удостаивающиеся особого внимания, хоть и следовало.

  • «ГИБРИДНАЯ ВОЙНА ИДЕТ СРАЗУ В ДВУХ НАПРАВЛЕНИЯХ - ПРОТИВ ГОСУДАРСТВЕННОСТИ И СУВЕРЕНИТЕТА АРМЕНИИ И ПРОТИВ РОССИИ»
    2025-06-20 09:11

    «Нам предлагают в продовольственном плане зависеть от одного врага, в энергетическом - от другого, в обмен на фейковую «защиту суверенитета от России», - говорит в интервью «ГА» политический аналитик Армине СААКЯН.

  • БРИТАНКА С ГРУЗИНСКОЙ ФАМИЛИЕЙ – ЧТО ОЗНАЧАЕТ НАЗНАЧЕНИЕ БЛЭЙЗ МЕТРЕВЕЛИ НА ДОЛЖНОСТЬ ГЛАВЫ MI6?
    2025-06-18 10:30

    Весьма любопытная новость: впервые за всю историю британской внешней разведки MI6 эту структуру возглавит женщина - Блэйз Метревели, сменив на этом посту Ричарда Мура. Кто же такая г-жа Метревели - британка с грузинской фамилией (если помните, был такой известный грузинский футболист, впоследствии Залуженный тренер Грузинской ССР Слава Метревели)?

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ