Սուրեն ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Հայաստանի իշխանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խնդիր կա, և դա ակնհայտ է։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Իրանի դեսպանությունում բացված սգո մատյանում ցավակցական գրառում կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերը։
Նշենք, որ մայիսի 22-ին Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, թե Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հակառակորդներ ունեն, ուստի երկու երկրներին առնչվող հարցերը պետք է մեծ ուշադրությամբ իրագործվեն։
Պետրոսյանի կարծիքով՝ հայ-իրանական հարաբերությունների խոչընդոտները երրորդ երկրներից կախված չեն, դրանց գերակշիռ մասը ՀՀ իշխանություններով է պայմանավորված։ Նա շեշտեց՝ խնդիրները կոնկրետ իշխանությունների, այլ ոչ թե երկրի կամ հայ ժողովրդի հետ են։
«Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է, որովհետև Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար բարեկամ երկիր է, չափազանց կարևոր գործընկեր է, ռազմավարական նշանակություն ունեցող պետություն։ Այս խնդիրները պետք է օր առաջ հաղթահարվեն, բայց դրանք կարող են հարթվել, երբ մենք ունենանք համարժեք իշխանություն, որն իրականում կգիտակցի՝ որն է պետությունը, որն է պետական, ռազմավարական շահը»,- ասաց Պետրոսյանը։
Խոսելով խնդիրների մասին՝ նա նշեց՝ դրանցից շատերը թաքնահարույց են։ Ըստ նրա՝ ակնհայտ է ՀՀ դիրքորոշումը` մեղմ ասած, խորքային չհամագործակցել Իրանի հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Իրանի խոսույթը փոխվել է, եթե նախկինում շատ բաներ ասվում էին ենթատեքստով, ապա հիմա՝ բացահայտ։
«Հիմա շատ հստակ ասվում է՝ սրանք մեր կարմիր գծերն են, և սա խոսում է նրա մասին, որ մեր կողմն, իրականում, բոլոր առումներով տապալում է այս գործընթացը: Դրա համար մյուս կողմը ստիպված է այդ մասին խոսել, բարձրաձայնել»,- ասաց Պետրոսյանը։
Վստահ է, որ Իրանի նոր ղեկավարությունը կպահպանի նաև իր սկզբունքային դիրքորոշումը Սյունիքի վերաբերյալ։ Ըստ նրա՝ Իրանը խորքային, ինստիտուցիոնալ պետություն է, և նույնիսկ շատ կարևոր մարդկանց մահը չի կարող դիրքորոշման փոփոխության պատճառ դառնալ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 15:18
Уровень воды в озере Севан, по состоянию на 10 мая, составляет 1900 м 62 см, или на 21 см выше, чем 10 мая 2024 года. Об этом директор Центра гидрометеорологии и мониторинга Левон Азизян сообщил в соцсети со ссылкой на ежедневные данные гидрологического баланса страны.
-
2025-05-10 15:17
Мэр Капана Геворк Парсян не присоединился к чиновникам, встречавшим премьер-министра Армении Никола Пашиняна. Это становится ясно, судя по кадрам, опубликованным правительством РА.
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал: