Последние новости

Բագրատ Սրբազան․ Վարչապետի թեկնածուի հարցն ամենակարևորը չէ

Ակնկալիքները շատ մեծ են, մտնում ենք որոշակիացման փուլ, երբ կխոսենք, թե ինչ օրակարգում ենք շարժվելու, նաև շարժման տրամաբանության մասին: Այս մասին 24News-ի և Irakanum.am-ի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Բեմի վրա տարբեր ոլորտների մարդկանց կտեսնեք»,-ասել է նա:

Վերջինս շեշտել է, որ վարչապետի թեկնածուի անուն նույնպես կարող է տրվել հրապարակում, սակայն «դա ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»:

Հարցին՝ կհաջողվի՞ հեռացնել իշխանություններին, նա պատասխանել է. «Միանշանակ, հաջողելու խնդիր չկա, անհրաժեշտություն կա: Պետք է հարցը այսպես դնել: Իրենց հեռանալն անհրաժեշտություն է և կհեռանան»:

Բագրատ Սրբազանը նաև հայտնել է, որ երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ինչպես նաև եպիսկոպոսաց դասի հետ, ներկայացրել Շարժման օրակարգն ու անելիքները։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ