Միշուստին․ ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումն առանցքային խնդիր է
Ռուսաստանը առանցքային խնդիր է համարում ԱՊՀ տարածքում տնտեսական կապերի խորացումը ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշխաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ։
«Առանցքային խնդիր ենք համարում տնտեսական կապերի խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի, լոգիստիկայի, էկոլոգիայի, նորարարությունների, թվայնացման ոլորտներում»,-ասել է Միշուստինը:
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է շարունակել համակարգված աշխատանքը համագործակցության տնտեսական և արտադրական ներուժի զարգացման համար, ձևավորել փոխգործակցության նոր մեխանիզմներ:
«Գլխավոր նպատակը մեր քաղաքացիների կենսամակարդակի որակական բարձրացումն է։ Միայն ջանքերը միավորելով` մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առաջացող մարտահրավերներին, այդ թվում՝ պրոտեկցիոնիզմին, անբարեխիղճ մրցակցությանն ու պատժամիջոցային քաղաքականությանը»,-հավելել է Ռուսաստանի վարչապետը։
Միխայիլ Միշուստինը հայտարարել է նաև, որ ԱՊՀ երկրները, ի թիվս այլ բաների, պետք է ժամանակակից մրցակցային պայմաններ ապահովեն:
«Անհրաժեշտ է մեծացնել փոխգործակցությունը մաքսային ոլորտում, համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարել, ապահովել մրցակցության արդար պայմաններ, ժամանակակից լուծումները լայնորեն կիրառել բոլոր ոլորտներում։ Մեր առջև դրված են և՛ տրանսպորտային համալիրի զարգացման, և՛ արտաքին կոնյունկտուրայից անկախ վճարահաշվարկային ճարտարապետության ստեղծման մասշտաբային խնդիրներ»,-ասել է նա։
ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծել է ԱՊՀ երկրների միջև հումանիտար կապերի զարգացման առանձնահատուկ նշանակությունը:
2024 թվականին ԱՊՀ–ում նախագահում է Ռուսաստանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.