Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել․ վճռվել է ոչնչացնել անձրևանոցը
Արարատի և Վայոց Ձորի մարզի իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Միքայել Գրիգորյանի, հրապարակել է Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում նախորդ տարվա ապրիլի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կնոջ գործով դատավճիռը։
NEWS.am-ը տեղեկացավ, որ Փաշինյանի վրա անձրևանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: ՀՀ ՔՕ 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվելու՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա, Նարինե Ասատրյանին պարտավորեցնելով՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը, բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում հայտնել իր նոր բնակության վայրի հասցեն:
Դատարանը որոշել է նաև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինե Ասատրյանի անձնական խուզարկությամբ վերացված բալագույն անձրևանոցը, ոչնչացնել:
Ըստ մեղադրանքի՝ 47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով նրա ուղղությամբ։
Նարինե Ասատրյանն Արցախից տեղահանված է։ Նա ընտանիքի հետ 2000-ականներից վերաբնակեցվել է Բերձորում։ Ընտանիքը Բերձորից չի հեռացել մինչև երբ Բերձորը վերջնականապես հանձնվեց ադրբեջանական վերահսկողությանը։ Նարինեն 7 երեխաների և ամուսնու հետ վարձով է բնակվում Մալիշկա գյուղում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 17:31
Лица, которые хотят заняться в Армении политической деятельностью, должны отказаться от второго гражданства. Так прокомментировал премьер-министр Армении Никол Пашинян заявление владельца ГК "Ташир" Самвел Карапетян о создании собственной политической команды.
-
2025-07-16 17:28
Израиль снова атаковал здание генштаба ВС Сирии, передает РИА Новости со ссылкой на Syria TV.
-
2025-07-16 17:25
Представьте себе: вы сидите в автобусе, и водитель сбивает человека, а потом к вам приходят журналисты и спрашивают – почему вы сбили человека? С таким заявлением на пресс-конференции 16 июля выступил премьер-министр Армении Никол Пашинян, комментируя инцидент, в результате которого его автоколонна совершила наезд с летальным исходом на беременную женщину.
-
2025-07-16 17:24
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что не допустит "существования второго государства" на территории страны.