Մուրադ ՓԱՓԱԶՅԱՆ․ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՆ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ՍԽԱԼ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ռազմական հնարավոր բախման դեպքում Ֆրանսիան կօգնի Հայաստանին։
«Ֆրանսիան ռազմական համագործակցություն ունի Հայաստանի հետ ու պատրաստ է հեռու գնալ այս համագործակցությամբ, եթե Հայաստանն ինքն է պատրաստ ընդունել ավելի լայն համագործակցություն։ Բայց հստակ է՝ Կովկասը արևմտյան զոնա չէ, Ֆրանսիայի զոնան չէ։ Մտածել, որ Ֆրանսիան կկարողանա զորք ուղարկել Հայաստան, սխալ է», ընդգծել է Փափազյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ երկրում առկա բոլոր խնդիրների հիմքում երկրի իշխանությունն է։
«Հստակ է, երբ Հայաստանը որոշում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Ֆրանսիան չէր կարող հակառակ դիսկուրս ունենալ՝ դիվանագիտական առումով։ Մակրոնը չէր հասկանում, որ մենք այնքան ուժեղ ենք պաշտպանում Արցախի անկախությունը, իսկ Հայաստանի իշխանություններն էլ հակառակ քաղաքականություն են վարում։ Մակրոնը երկու անգամ հայտարարել է, որ պրոբլեմը Փաշինյանն է։ Եթե Փաշինյանի պահանջները չի համապատասխանում Սփյուռքի պահանջներին, Ֆրանսիան ստիպված է հարգել Հայաստանի պահանջները։ Խնդիրը երկրի իշխանություններն են»,- ասել է Մուրադ Փափազյանը։
Նա հավելել է՝ Ֆրանսիան եվրոպական միակ պետությունն է, որ իսկապես Հայաստանի շահերն ուզում է պաշտպանել, բայց չի կարողանում ավելի հեռու գնալ՝ Հայաստանի կառավարության պատճառով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 16:37
Греческие власти предупредили жителей и туристов о необходимости немедленно покинуть побережье после землетрясения магнитудой 6,3, произошедшего в понедельник между островами Касос и Крит, сообщает Euronews.
-
2025-05-14 16:36
США изучают возможность нормализации отношений с Сирией, заявил президент Дональд Трамп, передает NBC News.
-
2025-05-14 16:34
На встрече, состоявшейся сегодня утром в Саудовской Аравии, президент США Дональд Трамп призвал президента Сирии Ахмеда аш-Шараа признать государственность Израиля, сообщает NBC News со ссылкой на Белый дом.
-
2025-05-14 16:32
В следующем году можно ожидать выбора модели нового энергоблока для Армянской АЭС. Об этом заявил генеральный директор станции Эдуард Мартиросян на встрече с послом России в Армении Сергеем Копыркиным.