Բագրատ Սրբազան․ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյան, քո քաղաքական կյանքի վերջին օրերն ես ապրում. Բագրատ Սրբազան: Այս մասին այսօր` մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը:
«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի։ Շատ լավ հիշի՜ր, Նիկոլ Փաշինյան։ Ես ասում եմ, որ խոտդ ուրիշ քարի է կպել։ Էս ապօրինություններդ, հակաօրինական կյանքդ, հակասահմանադրական կյանքդ որպես քաղաքական կյանք վերջ է գտնելու։ Դու ամենայն պատասխանատվության առջև ես կանգնելու բոլոր առումներով։ և սա հստակ եմ ասում, շատ հստակ, շատ պարզ։
Լեգիտիմությունը, ծրարի մեջ փաթաթած, թող տանի, իրենց տունը դնի, պահի, մենք կասենք՝ որտեղ է իր լեգիտիմությունը»,-ասել է նա։
Բագրատ Սրբազանը նաև կոչ է արել քաղաքացիներին վաղը մասնակցել հանրահավաքին.
«Ուրեմն վաղը հանրահավաքին, 16:00-ին, ժողովուրդ ջան, կգաք, շատ սիրելի ազգ հայոց, ներկա կլինեք, շատ սիրով ներկա կլինեք։ Մեր օրակարգից մենք մի միլիմետր անգամ չենք շեղվելու։ Այն, ինչ որ հայտարարվելու է , հստակ ուղերձ է։ Հայաստանում, որպես այդպիսի, իշխանություն գոյություն չունի ո՜չ իրավական իմասով, ո՜չ բարոյական իմաստով։ Պարզապես կա մի մարդ, որը աջ ու ձախ է գնում, ժամանակ ա անցկացնում, ինչպես երեկվա ուղերձն է եղել։ և շատ հստակ է մեզ համար, շատ հստակ․ էս ընթացքը պետք է վերջակետ ունենա։ Չի կարող ուրիշ կերպ լինել։ Լրիվ օրինական, հաշտությամբ, խաղաղությամբ, սիրով, անկախ նրանից, թե իրենք ինչ ռեպրեսիաներ են գործածում, հատկապես Արցախի մեր պաշտոնյաների նկատմամբ։ Դուք ոչ մի իրավասություն չունեք։ Էդ մարդկանց մերժել եք ամբողջությամբ, ոչ մի օրինական սահմաններում, ոչ մի իրավասություն չունեք։ Հիմա հանկարծ հիշել եք, որ իրենք ինչ-որ բաների մե՞ջ են եղել։ և այն էլ սուտ, սխալ։ Բնական է, չէ՞, ինչի համար են անում։ Վախի պատճառով։ Մեզ համար վախեցնելու ոչ մի ձև ու կերպ չունեք։ Ասել եմ՝ բանտ-կալանք, բանտ-կալանք ուրեմն, ուրիշ բաներ, ուրիշ բաներ ուրեմն։ Խնդիր չկա։ Բայց ճշմարտությունը հաղթելու է և հաղթել է արդեն։ Բացարձակ խնդիր չկա։ Ուղղակի պետք է դա ամրագրել։ Շատ լավ է, որ այս առիթը եղավ։ Որովհետև ես մտածում էի, վաղը հանրահավաքին էլ եմ ասելու դրա մասին, հիմա թող իրենց իշխանական, լրատվական էլ լեզուս չի պտտվում ասելու, թող մտածեն, թե իրենք ինչպես են մաքրելու այս ամբողջ ստապատիվ վիճակը, որ հենց իրենց միջոցով տարածվում է որպես արծաթի, փողի ստրուկներ և գերիներ»,-եզրափակեց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.