ՀՀ ՏԿԵՆ-ը ներկայացրել է փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է փակ ճանապարհները և առաջարկել այլընտրանքային երթուղիները։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ անելով Մ–6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Այս պահին փակ ճանապարհներն են`
1. Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն
2. Դիլիջան – Իջևան
Նախարարությունն առաջարկել է այլընտրանքային երթուղիներ
Հայաստան – Վրաստան միջպետական երթուղի
1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
Հայաստանի ներհանրապետական երթուղի
1. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր – Ճամբարակ – Սևան-Երևան
Նախարարությունից նշում են, որ այս պահին նախարար Գնել Սանոսյանը, գերատեսչության աշխատակիցները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները տեղում են և ՆԳՆ–ի, մարզպետարանի, համայնքապետարանների աշխատակիցների հետ համակարգում են տարվող աշխատանքները:
Այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փլուզվել են ճանապարհներ, տները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, իսկ մեկ քաղաքացի ընկել է գետը։ Հորդառատ անձրևների հետևանքով վարարել է նաև Աղստև գետը, Տավուշի որոշ հատվածներ ևս ջրով են ծածկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».