ՀԿԵ-Ն ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ
Հայաստանի հյուսիսում եղանակային անբարենպաստ պայմանների և երկաթուղային գծերի վնասման պատճառով 26.05.2024 թ.- ից չեղարկվում են Երևան - Թբիլիսի-Երևան ուղղություններով միջազգային գնացքները:
Վրաստանի հետ երկաթուղային կապն ընդհատվել է: Ուղևորները գիշերել են «Այրում» կայարանում, առավոտյան ՀԿԵ-ի կողմից տրամադրվել է նրանց նախաճաշ և ավտոբուսներ Երևան տեղափոխվելու համար:
ՀԿԵ - ում ստեղծվել է օպերատիվ շտաբ ՝ գլխավոր տնօրենի գլխավորությամբ ։ Մի քանի կայաններ հեղեղվել են, երկաթուղային գիծը վնասվել է ։ Թե որքանով է վնասվել երկաթուղային գիծը և երբ կվերականգնվի երթևեկությունը, պարզ կլինի միայն այն բանից հետո, երբ ջուրը կիջնի և հնարավոր կլինի գնահատել ավերածությունների մասշտաբները:
Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:
Գնացքների երթևեկության վերականգնման մասին լրացուցիչ կհայտարարվի սոցիալական ցանցերի մեր էջերում և ՀԿԵ ՓԲԸ www.railway.am պաշտոնական կայքում։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-26 17:20
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ համագործակցելով չեխական զբոսաշրջային օպերատոր Gepard Express-ի հետ, գործարկում է Հայաստանի համար նոր ծառայություն՝ զբոսաշրջային գնացք: Ծրագիրն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և նպատակ ունի զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը տարածաշրջանում։
-
2025-06-14 15:58
2025 թվականի հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։
-
2025-06-11 10:15
Հունիսի 13-ից մեկնարկում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային Երևան-Սևան-Շորժա-Երևան էլեկտրագնացքի աշխատանքը։ Այն իրականացվելու է ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։
-
2025-05-26 08:49
2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։