ՌԴ դեսպանատունը կապի մեջ է ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ հեղեղման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար
Հայաստանում ՌԴ դեսպանատունը շփվում է ՀՀ ԱԳՆ-ի հետ՝ ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու նպատակով, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում գրանցվել է տեղումների ամսական նորման: Հաղորդվում է զոհերի, անհետ կորածների և նյութական լուրջ վնասների մասին: Հեղեղման գոտում են հայտնվել մի շարք բնակավայրեր, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Խախտվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը տուժած շրջանների հետ։
«Անկեղծորեն կարեկցում ենք եղբայրական հայ ժողովրդին հանրապետությանը պատուհասած բնական աղետի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Զախարովան նշել է, որ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մայիսի 26-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանը փոխանցել է որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ օգտագործվող շարժական մոտոպոմպեր:
Լոռու և Տավուշի մարզերում աշխատում են կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 միավոր սարքավորումներ, որոնք ներգրավված են ջրհեղեղի հետևանքների վերացման գործում:
Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մշտական կապի մեջ է գտնվում ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների օպերատիվ վերացման շտաբի հետ: Կենտրոնը անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ ուժեր և միջոցներ ներգրավել, ինչպես նաև մարդասիրական օգնություն տրամադրել տուժած բնակչությանը։
«Երևանում Ռուսաստանի դեսպանությունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապ են պահպանում Հայաստանի ԱԳՆ-ի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ հնարավոր լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու և տուժած ՌԴ քաղաքացիներին հայտնաբերելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ և Աղստև գետերի ափերից դուրս գալու հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է, փլուզվել են կամուրջներ և ճանապարհներ, հեղեղվել են տները մի շարք բնակավայրերում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.