Բագրատ Սրբազան․ Մեղրիից սկսած բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միայն Լոռի և Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով Մեղրիից սկսած բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես լինելու եմ փողոցում, կատարելու եմ իմ անելիքը, հիմա չեմ ասում՝ ինչ եմ անելու և 8.15 գտնվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում, մինչ այդ իմ անելիքը կատարած: Յուրաքանչյուրս առավոտյան, ամեն մեկը իր տեղը իմանալով, գիտեք արդեն ձեր տեղերը, ժամը 8-ին մեկ մարդու նման: Եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան, ոչ թե եկեք իմ դեմքին նայելու, այլ եկեք միմյանց դեմքերին նայենք, միմյանց տեսնենք այդ խրամատում: Ուրիշ ձև տեղի չի ունենալու այս մարդկանց մեկնումը և հանձնվելը: Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որևէ հնարավորություն աշխատանքի գալու, որովհետև իրենք աշխատանք չունեն, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար: Մենք չենք ուզում, որ նրանք լինեն մեր վարձկանները, բաց պետք է թողնենք, որ գնան»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը կոչ արեց մայրերին երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանելու փոխարեն դուրս գալ փողոց, որպեսզի «այլևս մեր զավակները ապահով ու անվտանգ ապրեն, արժեքներով ապրեն»:
«Բոլորդ ձեր նախընտրած վայրերում և նախապես տեղեկացված լինելով, հետևելով, Երևանում, նրա սահմաններից դուրս, առավոտյան ժամը 8-ին կատարում ենք մեր անհնազանդության գործողությունը: Մասնակցում եք ամբողջությամբ, եթե ուզում եք, որ փոխվի այն իրավիճակը, որի մեջ մեզ պարտադրաբար ներգրավել են:
Այստեղ գիշերը մնալու խնդիր չունենք: Այսօր շատ կարևոր քայլ ենք արել, մեր ուղերձը տվել ենք, մարդը ներկա չի գտնվել, որովհետև չէր էլ կարող: Մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Տունը քնած չմնա, եթե վաղը այսքան մարդ դուրս չեկավ, ուրեմն այսօրվա արածները ճիշտ չեն: Վաղը երեկոյան ուրիշ գործ ունենք անելու, բայց դրա մասին վաղը ցերեկը կասենք: Քայլ առ քայլ ամեն ինչի մասին իմանալու եք»,- հայտարարեց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 09:39
Президент Сербии Александр Вучич заявил, что оппозиционные активисты и студенты, участвующие в протестах, планируют 20 июля напасть на палаточный лагерь его сторонников в центре Белграда. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-17 09:37
Представители сборной Армении Тигран Киракосян (весовая категория до 48 кг) и Сурен Катвалян (до 60 кг) стали победителями юниорского чемпионата Европы по боксу, проходившего в сербском городе Нови-Пазар. Об этом сообщает Европейская федерация бокса.
-
2025-07-17 09:35
Ленинский районный суд Екатеринбурга арестовал сына председателя свердловской областной общественной национально-культурной организации "Азербайджан-Урал" Мутвалы Шыхлински, обвиняемого в насилии в отношении представителя власти, передает РИА Новости.
-
2025-07-17 09:32
Следователь задержал 72-летнего гражданина США Рафаэля Саркисяна, который якобы угрожал убийством Николу Пашиняну во время митинга в поддержку Самвела Карапетяна. Об этом сообщил адвокат Армен Андрикян.