Գառնիկ Դանիելյան․ Փակվել է 48 փողոց, բերման ենթարկվել 300 քաղաքացի. Վայոց Ձորից ավտոերթով գալիս են
Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիների շնորհիվ փակվել է 48 փողոց: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ իրազեկման ակցիա է իրականացվել մետրոպոլիտենի տարբեր կայարաններում, Վայոց Ձորի մարզում։
«Մեր արժանապատիվ, հայրենատեր 300 քաղաքացու «բախտ է վիճակվել» բերման ենթարկվել: բոլորն ուրախ, անկաշկանդ, ուղնուծուծով հայրենիքին նվիրված մեր քույրերն ու եղբայրները առանց որևէ վախի բերման են ենթարկվել»,-ասաց նա։
Դանիելյանը նշեց, որ Վայոց Ձորից ավտոերթով գալիս են, միանան շարժմանը։
Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են սկսվել վաղ առավոտից։ Մասնավորապես, փակ են Երևան-Աշտարակ և Երևան-Արմավիր ավտոճանապարհները: Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նախօրեին խոստացել էր, նույնպես ինքն է փակել ճանապարհը։ Նա սև ամենագնացով փակել է Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկը. Մյուս ցուցարարները փակել են Ազատության, Մաշտոցի, Տիգրան Մեծի, Կորյունի, Մոսկովյան, Տերյան, Հին Երևանցի փողոցները։
Բերման ենթարկվածների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Աշոտ Սիմոնյանը, նաև Իգոր Խաատուրովը, երգիչներ Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, բժիշկ Գևորգ Թամամյանը: Այսպահին բերման ենթարկվածների թիվը 226 է:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 18:07
На Площади Свободы в Ереване начался митинг, организованный Советом по защите прав арцахцев. Оттуда его участники направятся к зданиям соответствующих государственных структур и проведут массовые акции неповиновения, говорится в заявлении Совета.
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.