Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն չի պաշտպանել նախագահի՝ օրենքի վրա դրած վետոն
Վրաստանում իրավաբանական հարցերի կոմիտեն չի պաշտպանել նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի ռուսական անալոգի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Մայիսի 28-ին հարցը կդրվի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը, տեղեկացրել է SOVA-ն։
Կոմիտեն քննարկել է նախագահի մոտիվացված դիտողությունները. դրանք ներկայացրել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն։
«Դա տխուր էջ կլինի նախագահի ինստիտուտի տեսակետից, մենք այսօր տեսանք, որ հարցը ցանկանում էին ներկայացնել առանց ըստ էության քննարկելու։ Թող եզրակացություններ անի հասարակությունը։ Մենք առավել չափով կոռեկտ ենք եղել։ Նախագահի ներկայացուցիչն այցելել է մեզ և իրեն թույլ է տվել անթույլատրելին»,- ասել է կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին քվեարկությունից առաջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում մայիսի 24-ի գիշերը տեղեկություն է հայտնվել Վաշինգտոնի կողմից Վրաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտների վերանայման մասին։ Հայտարարությունում նաև նշվել է վիզային սահմանափակումներ մտցնելու մասին նախկին և ներկա քաղաքական գործիչների համար, որոնք մասնակից են եղել օրենքի ընդունմանը, և նրանց ընտանիքիների անդամների համար։ Պատժամիջոցները կուղղվեն նաև ուժայինների դեմ, որոնք մասնակցել են Թբիլիսիում բողոքի խաղաղ ցույցերի ցրմանը։
«Վրացական երազանքի» քաղխորհուրդը պատասխանել է ԱՄՆ պետդեպարտամենտի որոշմանը վիզային սահմանափակումներ մտցնելու մասին. իշխանական կուսակցությունում Վաշինգտոնի մտադրությունն անվանել են «հակաարդյունավետ» և «աննախադեպ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.