Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի նկատմամբ բռնության դեպքի առթիվ
Փաստաբան Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարկվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջապատել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին։ Նրանցից 1–2–ը հարվածում էին պատգամավորին ու քաշքշում։
«Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կա՛մ կպահպանվի, կա՛մ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում ի թիվս այլի` խուլիգանության հատկանիշներով։ Հարուցելու լիազորությունը դատախազության տիրույթում է»,– գրել է նա։
Փաստաբանը նաև իր հաղորդման մեջ ներկայացրել է բռնություն գործադրած ոստիկանների անունները, որպեսզի ինչպես ինքն է նշում` դատախազությունն ինքնության պարզման ուղղությամբ ժամանակ չկորցնի։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկելու դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.