Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՈՒՄԸ ԽԱԽՏՈՒՄ Է ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Մի շարք դեսպանատների կողմից արցախցիներին մուտքի արտոնագիր տրամադրելու դիմումի մերժումը խախտում է Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի դրույթները:
Վերջին օրերին բազմաթիվ արցախցիների կողմից բարձրաձայնվում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանատներ (հիմնականում եվրոպական) հրաժարվում են ընթացքավորել մուտքի արտոնագիր (վիզա) տրամադրելու արցախցիների՝ մասնավորապես 070 կոդով անձնագիր կրող անձանց դիմումները։
Ըստ հրապարակված տեղեկության՝ մերժումը դեսպանատների կողմից պարզաբանվում է այն հանգամանքով, որ ՀՀ իշխանությունների կողմից հրապարակված տեղեկության հիման վրա դեսպանատունը ենթադրում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Քանի դեռ անձնագրով հստակ ապացուցված չէ քաղաքացիությունը, հնարավոր չէ ընդունել կամ ընթացք տալ դիմումին։
Դեսպանատների այս պարզաբանումը խիստ անհասկանալի և դատապարտելի է, քանի որ, եթե դեսպանատները առաջնորդվում են ՀՀ իշխանությունների հայտարարություններով և նշում, որ ՀՀ իշխանությունների հայտարարություններից ենթադրվում է, որ 070 կոդով անձնագիրը փաստացի չի համարվում Հայաստանի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, ապա ինչու են անտեսում այն, որ ՀՀ իշխանությունների նույն հայտարարություններից բխում է, որ 070 կոդով անձնագիրը արցախցիներին տրամադրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Ավելին՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եվ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թ․ հոկտեմբերի 26-ի որոշմամբ 070 կոդով անձնագիրը ճանաչվել է որպես փախստականի անձը հաստատող փաստաթուղթ և սահմանվել, որ ՀՀ տարածքից դուրս այն վավեր է փախստականի վկայականի հետ միասին գործածելու պարագայում։
Հարկ է նշել, որ Փախստականների կարգավիճակի մասին կոնվենիցայի 28֊րդ հոդվածը ամրագրում է փախստականի ազատ տեղաշարժի իրավունքը՝ մասնավորապես նշելով, որ «պայմանավորվող պետություններն իրենց տարածքում օրինական կարգով բնակվող փախստականներին տալիս են ճամփորդական փաստաթղթեր՝ իրենց տարածքից դուրս ճամփորդելու նպատակով», որոնք ճանաչվում և ընդունվում են պայմանավորվող պետությունների կողմից։
Փաստացի, եթե անգամ դեսպանատները 070 կոդով ՀՀ անձնագիրը չեն դիտարկում որպես այդպիսին, ապա ՀՀ իշխանությունների կողմից ճամփորդական փաստաթուղթ ճանաչված 070 կոդով անձնագրերը դեսպանատների կողմից պետք է ընդունվեն որպես այդպիսին և որևէ խոչընդոտ չհարուցվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով ամրագրված ազատ տեղաշարժի իրավունքի իրացման համար։
Ընդորում, հարկ է նշել, որ ՀՀ֊ում հավատարմագրված մի շարք դեսպանատներ (օրինակ՝ ԱՄՆ) որևէ խնդիր չեն հարուցում այս հարցում և 070 կոդով անձնագրերով մուտքի արտոնագիր ստանալու դիմումները ընթացքավորում են առանց որևէ խոչընդոտի՝ դիտարկելով դրանք որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։
ՀՀ֊ում հավատարմագրված դեսպանատների ուշադրությունն եմ հրավիրում վերոնշյալ խնդրին և ակնկալում այս հարցի վերաբերյալ իրենց մոտեցումների վերանայում, որով կերաշխավորվի Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայով սահմանված իրավունքների պատշաճ և ամբողջական հարգում և պաշտպանում։
Գեղամ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 11:16
"Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.