Արտակարգ դրություն կսահմանվի՞. Գնել Սանոսյանն առաջարկով դիմեց Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Շատ կրևոր է, որ կարողանանք վնասների օբյեկտիվ հաշվարկ իրականացնել: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են. «Ճամփեզրին առկա շենք շինությունների մասին տվյալները սկսել ենք հավաքագրել: Վնասի հաշվարկման նպատակով հանձնաժողովների ձևավորման նախնական աշխատանքները սկսվել են: Տարբեր հատվածներում տարբեր տնտեսություններ են վնասվել և համայնքներն ու մարզպետարանները խնդիրները գույքագրելու աշխատանքները սկսել են»:
Վարչապետը հարցրեց, թե արդյոք միջազգային օգնության համար դիմելու կարիք կա, թե՞ դեռ կառավարելի է իրավիճակը: Սանոսյանն ասաց. «Եվ ծավալների, և ժամանակի առումով, և ֆինանսական առումով հսկայական վնասներ են կրել: Վնասների մի մասը նույնիսկ տեսանելի չէ, մենք ուղղակի պատկերացնում ենք, որ դրանք վնասվել են: 14-ից ավելի կամուրջներ կան, որոնցից 5-6-ը բավական խոշոր կամուրջներ են: Մ6 միջպետական ճանապարհը որոշ հատվածներում ամբողջությամբ վնասվել է, ինչի վերականգնումը մեծ ծավալի և ֆինանսական, և ժամանակային աշխատանք է պահանջելու: Հսկայական այգիներ են վնասվել, որոնք պետք է փոխհատուցենք: Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու կառավարության վրա»:
Փաշինյանն ասաց, որ կհանձնարարի ԱԳՆ նախարարին, հասկանալու, թե ինչ միջազգային օգնություն կարող ենք ստանալ այդ վնասները վերականգնելու համար:
Սանոսյանն էլ ասաց. «Պետք է հնձնարարական, փորձենք հասկանալ՝ արդյոք արտակարգ դրություն պետք է հայտարարել, թե ոչ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».