«ՀայաՔվե»․ Բերետավորները վարկաբեկում են ոստիկանի համազգեստը
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես` բողոքի գործողություններ, դասադուլներ և գործադուլներ իրականացնելու իրավունքը։ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է պահանջել իշխանության հրաժարականն ու համապատասխան բողոքի գործողություններ իրականացնել գործող վարչակազմից իր դժգոհությունն արտահայտելու համար։
ՀՀ քաղաքացիների այս սահմանադրական իրավունքներն այսօր հերթական անգամ կոպիտ կերպով խախտվել են ոստիկանական համազգեստ կրող անձանց կողմից, որոնք դուրս գալով իրենց լիազորություններից` զանգվածային և աննախադեպ բռնություններ են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Այս վարմունքով ոստիկանական այսպես կոչված հատուկջոկատայիններն իրենց հավասարեցրել են փողոցային խուլիգանական բանդաներին` նպաստելով վարչախմբի իշխանությունն ամեն գնով պահպանելու գործին, զանգվածաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և վերազանցելով սեփական լիազորությունները։
Սա նաև ապացույցն է այն հանգամանքի, որ վարչախումբը կորցրել է կապն իրականության հետ, հենվում է ոստիկանական բիրտ ուժի վրա, և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ոստիկանության հատուկ ջոկատայիններին մղում է նորանոր հանցանքների։
Հիշեցնում ենք, որ բոլոր հանցանքները վավերագրվում են, և դրանք իրականացրած անձանց հետևից վաղ թե ուշ գալու են իրավապահ մարմինները։
Դիմում ենք ՀՀ դատախազությանը` հորդորելով շուտափույթ կերպով քննություններ սկսել այս օրերին Հայաստանում ոստիկանության կողմից աննախադեպ ծավալի բռնությունների իրականացման դեպքերի կապակցությամբ, նաև պահանջում ենք ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ու հատկապես ոստիկանապետի հրաժարականը, որն այս օրերին աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել հայրենիքի փրկության համար սկսված Սրբազան շարժմանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ փողոց` ի պաշտպանություն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների իրավունքների։
Վարչախումբը պետք է հեռանա, ու դրան այլընտրանք չկա»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».