Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքների վերացման համար 300 մլն դրամ կհատկացվի
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ կհատկացվի։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այդ գումարը հատկացվում է առաջին անհրաժեշտության աշխատանքներ իրականացնելու համար։ Պարբերաբար այս գումարները կավելացվեն։ Ընդհանուր գումարների և ծախսերի մասին դեռ վաղ է խոսել, հասկանալի է, որ միլիարդավոր դրամների մասին է խոսքը»,– ասել է նախարարը
Նրա խոսքով` որոշում է կայացվել ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի։
Նախարարը նշել է, որ վաղը նույնպես ակտիվ օր է սպասվում, քանի որ մի շարք ոլորտներում բազմաթիվ անելիք կա։ Որոշ բնակավայրերում էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և ջրամատակարարումն արդեն իսկ կարողացել են ապահովել` չնայած որոշ խնդիրներ դեռ կան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 07:32
Президент России Владимир Путин уволил Михаила Богданова с поста заместителя министра иностранных дел РФ, говорится в подписанном указе, сообщает Lenta.ru.
-
2025-07-10 07:28
Огосударствление ЗАО "Электрические сети Армении" – это форма политической репрессии и грубое нарушение права собственности и принципа верховенства закона. Об этом говорится в заявлении партии первого президента Армении Левона Тер-Петросяна "Армянский национальный конгресс" (АНК).
-
2025-07-10 07:24
Главу азербайджанской диаспоры Подмосковья Эльшана Ибрагимова депортируют из России, сообщает Shot.
-
2025-07-10 07:19
Власти намерены назначить главу Службы государственного контроля, бывшего губернатора Котайкской области Романоса Петросяна управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА). Об этом сообщает Armlur.am со ссылкой на свои источники.