Մայիսյան հերոսամարտերը անկյունաքարային են հայոց պետականության գործում. կաթողիկոսի ուղերձը
Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձություններն անկյունաքարային նշանակություն են ունեցել հայոց պետականության վերականգնման գործում։ Ասված է Հանրապետության տոնի առիթով Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների»,– ասված է ուղերձում։
Կաթողիկոսը նաև կոչ է արել վանել կործանարար անտարբերությունը, փարատել թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատվի ապահովություն և խաղաղություն։
Հիշեցնենք` Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 16:30
Парламент Азербайджана с в третьем чтении утвердил проект Конституционного закона «Об утверждении изменений в Конституцию Нахиджеванской Автономной Республики».
-
2025-07-08 16:29
Парламент Армении лишил депутатской неприкосновенности депутата оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна. За ходатайство генпрокурора проголосовали 62 депутатов, против не было. Оппозиция не участвовала в голосовании.
-
2025-07-08 15:25
Всемирный совет церквей обеспокоен арестами церковных иерархов в Армении, действиями силовых структур в Первопрестольном Эчмиадзине. Организация выражает солидарность с Армянской Апостольской церковью. Об этом говорится в заявлении ВСЦ.
-
2025-07-08 15:23
Правоохранители задержали главного инженера Мусалерского филиала компании «Электрические сети Армении» (Армавирская и Арагацотнская области) Ара Авакяна. Его доставили в следственный отдел Зейтуна. Об этом сообщил адвокат Тигран Айрапетян.