Բագրատ Սրբազան․ Երկու պատճառ կա, որ Փաշինյանը չի եկել Սարդարապատ
Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:
«Մինչև հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանությանմեջ է, երևի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ:
Սա երևի պատմական Հայաստան է, «իրական Հայաստանի» հետ կապ չունի: Եկեք փաստը արձանագրենք, անցնեն առաջ»,-ասաց նա:
Հարցին՝ ակնկալիք կա՞ր այստեղ Փաշինյանին հանդիպելու, նա պատասխանեց. «Ենթադրվում էր, որ կգա: Պիտի հարցնեի՝ ինչու համար է եկել այստեղ»:
Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, և որևէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը և հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 18:57
Бюро по демократическим институтам и правам человека (БДИПЧ) - один из институтов Организации по безопасности и сотрудничеству в Европе (ОБСЕ) - знает о противоречиях вокруг Армянской апостольской церкви, держит связь с государствами-участниками ОБСЕ, заявила РИА Новости пресс-секретарь БДИПЧ Катя Андруш.
-
2025-07-09 18:55
Депутат от фракции "Армения" Артур Саркисян арестован. Соответствующее решение принял судья суда общей юрисдикции города Еревана Артак Карапетян.
-
2025-07-09 18:51
Члены исполнительного органа Республиканской партии Армении (РПА) приняли в центральном офисе партии представителей Совета по защите прав Арцаха.
-
2025-07-09 18:49
Депутаты парламента Армении от блока "Армения" Армен Рустамян и Ишхан Сагателян с российскими коллегами в Москве двусторонние отношения. Об этом сообщил Сагателян в соцсетях.