«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ԱՄԵՆԱԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Հրապարակ» թերթը գրում է. «Աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ի վերին օղակներում քննարկվում է իշխանության «պահապան» խմբեր ստեղծելու և սրբազանի առաջնորդած շարժման աջակիցների դեմ սադրանքներ ու հակընդդեմ գործողություններ իրականացնելու հարցը, եթե, իհարկե, առաջիկայում շարժումը նոր թափ հավաքի։
Այնպես, ինչպես արեցին 2020-ի նոյեմբերին` «Հեղափոխության պահապանների» խումբը զինելով և դաչաներում բնակեցնելով, մինչև պայքարի ալիքը մարեց, և վտանգները չեզոքացվեցին: Ճիշտ է, Փաշինյանը վերջին 3-4 տարում բազմապատկել է ոստիկանությունն ու նրանց աշխատավարձերը, սակայն նրան չեն բավարարում ոստիկանական ներքին զորքերի բարբարոսությունները` ուզում է ցույց տալ, որ ինքը հանրային աջակիցներ էլ ունի։
Պատահական չէ, որ նախօրեին ՔՊ-ական պատգամավոր, նախկին գայիշնիկ Արմեն Խաչատրյանն ակնարկեց՝ խոսելով քաղաքացիական բախումների մասին։ «Ընդդիմության «սրբազան շարժման» այս գործելաոճն իրական ռիսկեր է ստեղծում նաև քաղաքացիական բախումների համար։ Չի կարելի փորձության ենթարկել մեր քաղաքացիների համբերությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր նա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-14 13:49
С 11 по 13 июля в Армению въехали 99 автоцистерн со сжиженным газом. Об этом сообщил министр экономики республики Геворк Папоян в социальных сетях.