Տեր Հեթում․ Ցիստերնով Ախթալա բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել
Ցիստերնով բերած ջուրն, իհարկե, չի կարող բավականացնել, որովհետև միայն Ախթալայում 2500 մարդ է ապրում, նույնը Ճոճկանում, Այրումում, Շամլուղում: Քարկոփի բնակիչներն էլ տեղահանվել են. բնակիչների մի մասը Ճոճկան է բերվել, մյուս մասը Ախթալա: Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ համայնքապետարանը այլընտրանքային՝ որոշ տեղերում անտառներով անցնող ճանապարհով(Ալավերդի-Մադան-Շամլուղ-Ախթալա) ջրամբար-մեքենայով ջուր և սնունդ է բերել Ախթալայի և հարակից գյուղերի բնակիչների համար:
Տեր Հեթումի խոսքով, Վեոլիա ջուր ընկերությունն այս պահին աշխատանքներ է իրականացնում Ախթալայում՝ ջրագիծը վերանորոգելու ուղղությամբ: Գազամատակարարումն ու Էլեկտրաէներգիան արդեն վերականգնվել են: Գյուղի ներքևի հատվածում էլ՝ որտեղ տիղմ էր լցվել, տեխնիկայով մաքրման աշխատանքներ են ընթանում:
«Ախթալայում գլխավոր խնդիրն այն է, որ մենք արտաքին աշխարհից կտրված ենք: Հիմա փորձում են հասկանալ, ինչպես վերականգնել փլուզված կամուրջը, բայց դա երկարատև աշխատանք է»,-ասաց Տեր Հեթումը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի և Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է:
Հեղեղի հետևանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջևան հատվածը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.