Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ․ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ԱՂԵՏՆ ԱՆՁՐԵՎՆԵՐԻՑ Է ԵՂԵԼ, ՊԵՏՔ Է ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼ
Alpha News-ի ուղիղ եթերում «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը անդրադարձել է Լոռու մարզպետի աշխատակազմի՝ ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ Լոռու մարզպետարանը դեռևս 2024 թվականի ապրիլին է զգուշացրել Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին՝ դա պայմանավորելով «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումներով։ Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․
«Տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»։
Հրաչյա Պապինյանը կարծում է, որ սենսացիա պետք չէ փնտրել գրառման մեջ, բայց, այնուամենայնիվ, պետք է հետաքննություն սկսել՝ հասկանալու համար աղետի առաջացման պատճառները։
«Այդ հայտարարության մեջ սենսացիոն ոչինչ չկա։ Վերջին 10-15 տարում գարնանային և աշնանային անձրևների վարարումների շրջանում ԱԻՆ-ը միշտ զգուշացումներ էր տալիս Դեբեդի ավազանում բնակվողներին՝ անվտանգության համար։ Մի ուրիշ բան է արտասովոր, որ պատճառաբանում են, թե Ձորագետում կարող են խափանումներ լինել։ Դա ասում են, հավանաբար նկատի ունենալով Ձորագետի ամբարտակը։ Ամեն տարի գարնանը նման հայտարարություն, նախազգուշացում պետք է լինի, որ բնակիչները տեղյալ լինեն՝ վարարումներ կարող են լինել»,- ասել է Պապինյանը։
Մեր զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է գետը վարարել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում․
«Ակնհայտ է, որ աննախադեպ էր այդ վարարումը, ինչը կասկածների տեղիք է տալիս։ Մարդիկ չեն հավատում, որ դա անձրևներից է եղել, հավանաբար, պետք է հատուկ հետաքննություն իրականացնել լրագրողների կամ պատկան մարմինների կողմից։ Ականատեսները պատմում են, որ գետը 10-15 րոպեի ընթացքում է այդքան բարձրացել։
Այսօր էլ ես զրույց ունեցա մեր հեռուստաընկերության օպերատորի հետ, որ այդ օրը «Վերջին զանգի» միջոցառում է նկարելիս եղել Հաղպատ-Ալավերդի հատվածում, կանգնել են գետակի մոտ, բայց պարեկները թույլ չեն տվել առաջ գնալ։ Երկար կանգնած են մնացել այնտեղ, մեկ էլ հանկարծ ջուրը սկսել է շատ արագ բարձրանալ, որ արագ հեռացել են, որ ջրում չհայտնվեն։ Այդ հանկարծակիությունը կասկածներ է առաջացնում»,- եզրափակել է Հրաչյա Պապինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.