Последние новости

Սա այդ երկրի ներքին խնդիրն է. Զախարովան՝ Հայաստանում բողոքի շարժման մասին

Հայաստանում քաղաքական գործընթացները համարում ենք այս երկրի ներքին գործը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով երևանյան բողոքի ցույցերը։

«Ինչ վերաբերում է Երևանի և մարզերի ցուցարարներին, որքան կարելի է դատել, ցուցարարների դժգոհությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ, նրանց կարծիքով, որոշ անկլավային գյուղերի սահմանազատումը լիովին արդարացի չէ»,- նշել է Զախարովան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ