Ռուբեն Մելիքյան․ Ակցիայի 28 մասնակիցներից ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ
Նախօրեին ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված և այս պահին ձերբակալված ակցիայի 28 մասնակիցներից և ոչ մեկին մեղադրանք առաջադրված չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը:
«Այն , որ այս պահին մեղադրանք դեռ չկա առաջադրված տարօրինակ չէ, ժամանակ ունի վարույթը վերահսկող մարմինը, պետք է գնահատի յուրաքանչյուրի գործողությունները: Ես հույս ունեմ, որ մեղադրանք չի ատռաջադրվի, քանի որ կադրերով էլ երևում է որ որևէ իրավախախտում չի եղել: Մի երկու հոգի նկատել եմ, որ շշեր էին նետում, ընդ որում չէի էլ ճանաչում նրանց: Հնարավոր է, որ նրանք նույնիսկ կապ չեն ունեցել շարժման հետ: Նաև պետք է ասեմ, որ հակառակ կողմից` ոստիկանների կողմից էին իրեր նետվում: Այնտեղ չի եղել քար, փայտ, միայն շշեր և այդ ծխացող գլանակները, այլ բան ես չեմ նկատել, քանի որ ներկա էին: Կային մարդիկ, որոնք դիտողություն էին անում սևբերետավորներն թե ինչ եք անում, նրանց նույնպես ձերբակալում էին: Ձերբակալել են Բագրատ Սրբազանի կողքին գտնվող երկու սարկավագներին, որոնք հանգիստ կանգնած էին, բա դա ինչպես են բացատրում»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ ձերբակալվածներից 15-ը այս պահին գտնվում են Երևանի ՁՊՎ-ում, իսկ 6-ը և 7-ը համապատասխանաբար Մասիս քաղաքի ՁՊՎ-ներում, նրանք բոլորը ունեն փաստաբաններ:
«Նրանցից որևէ մեկն այս պահին իր մեղքը չի ընդունել և ես հույս ունեմ, որ տեսանյութերը նայելով նրան ազատ կարձակեն»,-ասաց նա: Իրավապաշտպանը նշեց, որ Դանիել Սարկավագին ազատ են արձակել, որին ծեծի էին ենթարկել ոչ պատշաճ բառապաշարով:
Նշենք, որ նախօրեին ՔԿ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ զանգվածային անկարգությունների հոդվածով: Այս պահին 28 անձ ձերբակալվել է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:26
Атака на компанию «Электрические сети Армении» продолжается. «Те сотрудники «ЭСА», которые вместо выполнения своих должностных обязанностей занимаются политическими интригами, в июле будут уволены. Те, кто заставляет работников «Электросетей Армении» участвовать в митингах, также понесут наказание», – заявил Пашинян, пригрозив, фактически, политическими расправами всем несогласным с его политикой сотрудникам компании.
-
2025-07-03 17:33
Переговоры в Дубае? Мир или очередной самообман? Подобными вопросами на своей странице в Facebook задается член экс-правящей Республиканской партии Артак Закарян, комментируя сообщения о предстоящей в конце июля встрече Пашиняна и Алиева.
-
2025-07-03 17:31
Армения и Азербайджан долго враждовали, но в итоге нельзя исключать очевидного: как бы они не хотели, они были соседями, они ими и останутся. Никто не может изменить этого — такова их судьба, заявил Alpha News депутат ПАСЕ от Австрии Стефан Шеннах, говоря об предусловиях, которые выдвинул Баку для достижения мирного соглашения.
-
2025-07-03 17:30
Федеральный суд США приостановил реализацию одного из первых указов Дональда Трампа, направленного на ужесточение миграционной политики. Речь идет о подписанном в день инаугурации документе, которым президент запрещал просить убежище тем, кто пересекает границу с Мексикой. Судья Рэндольф Мосс постановил, что «президент превысил свои полномочия».