Последние новости

Բագրատ սրբազան․ Կամ պատասխանատվություն ստանձնեք, կամ հայտարարեք, որ կապ չունեք մեզ հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի մարելու, պետք չէ այդ մասին խոսել կամ անհանգստանալ։ Այս մասին հայտարարեց Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով անցած շաբաթը։

«Մի խոսե՛ք անընդհատ շարժման ձախողման մասին, եկե՛ք մասնակից եղեք թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին, էստեղ մասնակիցները չեն մարեցնելու ու չեն ձախողելու, ես հստակ ասում եմ».–ասաց Բագրատ սրբազանը։

Նա հայտարարեց, որ եթե որոշ մարդիկ այս կամ այն անկյուններում խոսում են , թե շարժումը մարելու է, բայց հետո գալիս լրագրողների մոտ լուրջ դեմքով այլ բան են ասում, ինքը գիտի այդ մասին։

«Դիմում եմ բոլոր հասարակական կազմակերպություններին, նախաձեռնություններին , բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. կամ հստակ, տեսանելի, մասնակցային, ամեն մեկդ ձեր բաժնով պատասխանատվություն ստանձնեք շարժման համար, կամ ուղղակի հայտարարեք, որ կապ չունեք այս ամեն ինչի հետ»,–ասաց Բագրատ սրբազանը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ