Բագրատ Սրբազան․ Հունիսի 3-ին՝ 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե
Հունիսի 3-ին` 10:00-ին, ես գնալու եմ ՀՀ Քննչական կոմիտե։ Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Կհավաքվենք Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու բակում և ժամը 10:00-ին բարձրանանք Քննչական կոմիտե։ Մեր պահանջները ինչ են լինելու՝ կասեմ տեղում։ Կամ մեզ պատասխան կտան, կամ մենք ազատ կլինենք գործելու»,-ասաց նա:
Նա նաև հայտնեց, որ առաջիկայում պլանավորում են գնալ Վանաձոր, Վարդենիս և Սյունիքի մարզ են ցանկանում այցելել:
«Տավուշից սկսած մինչև Մեղրի այս աղետի շարունակականությունն է տեղի ունենալու։ Այս մարդիկ իրենց հակաօրինական սադրանքները չեն սահմանափակելու միայն սոսկ Տավուշով ամփոփելու»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը նաև հայտարարել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու անխուսափելիորեն։
«Այդ հանրահավաքը լինելու է այն կոնկրետ քայլերի դեպի հաղթանակ տանող կարևոր հանգրվանը»,-ասել է նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 18:55
Министр иностранных дел Ирана Сейед Аббас Арагчи в Женеве заявил, что вооруженные силы страны будут защищать суверенитет и территориальную целостность Ирана всеми силами и средствами.
-
2025-06-20 18:54
Сегодня в Ереване и областях задержаны 40 членов движения «Священная борьба». Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am член движения «Священная борьба» Лидия Манташян, добавив, что среди задержанных лишь мужчины.
-
2025-06-20 18:49
Депутата парламента Арцаха Давида Галстяна пригласили в полицию. Об этом написал на своей странице в Facebook адвокат Роман Ерицян.
-
2025-06-20 18:48
Иран нанес ракетный удар по Хайфе в Израиле, передает РБК со ссылкой на пресс-службы Корпуса стражей Исламской революции (КСИР).