Последние новости

Փաստաբան․ Արցախցու բնակարանը «խուզարկության» անվան տակ տակնուվրա են արել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախցու բնակարանը իրավապահները «խուզարկության» անվան տակ տակնուվրա են արել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով նշել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

 


«Ես Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան 16 շենք 47-րդ բնակարանում եմ։ Առավոտյան Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննության վարչության հատուկ կարևորագույն քննիչ Դավիթ Փարվանյանի միջնորդության և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի բավարարած միջնորդության համաձայն՝ հասցեում խուզարկություն են իրականացրել»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ իրավապահները բնակարանը տակնուվրա են արել և հայտնի չէ՝ ինչի համար «Եթե քրեական վարույթով հետաքրքրություն ներկայացնող որևէ բան փնտրեին, ինչու էին այսպես փնտրում։ Տանը մանկահասակ երեխա էր քնած»։

News.am



ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ