Բագրատ սրբազանը «Կրեմլի գործակալ» չէ. ՀՀ ԱԱԾ–ն ստուգել ու հերքել է լուրերը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը որևէ ապացույց չի գտել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Կրեմլի գործակալ» է և ֆինանսավորում է ստացել Մոսկվայից։
Ավելի վաղ իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը հայտարարություն էր տարածել, թե սրբազանը ՌԴ ԱԱԾ–ի գործակալ է, ինչպես նաև միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ԱԱԾ–ն մեկ ամիս ուսումնասիրել է Լևոնյանի հրապարակումները և սոցցանցերում նրա հայտարարությունները։ Ընդգծել են` այդ հրապարակումների առնչությամբ որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, քրեական վարույթ չի նախաձեռնվել լրագրողի կողմից սուտ մատնության փաստի առթիվ։
Գերատեսչությունից նշել են, որ «սուտ մատնություն» հոդվածով հանցագործության մասին հաղորդում չեն ստացել։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.