Պապիկյանը և Հայրապետյանը հետևել են հատուկ նշանակության ուժերի զորավարժությանը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում հետևել են ԶՈւ հատուկ նշանակության ուժերի մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորավարժությանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զորավարժությանն ակտիվ մասնակցել են հայրենական մի շարք ռազմարդյունաբերական ընկերություններ՝ ներկայացնելով ժամանակակից միջոցներ, որոնք անցել են փորձարկումներ և համալրել ԶՈւ զինանոցը: Զորավարժությանը ներգրավված հատուկ նշանակության ուժերը, հրետանային, ռեակտիվ-հրետանային, ականանետային, հակատանկային, բանակային ավիացիայի, հակաօդային պաշտպանության, ԱԹՍ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումներն իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմի մասնագիտական բարձր որակների, հրաձգությունն ու առաջադրված խնդիրները, զորքերի ներդաշնակումը գերազանց կատարելու համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.
-
2025-06-19 13:09
Все предприятия группы компаний «Ташир» работают в штатном режиме, обеспечивая надежность и качество сотрудничества. Об этом говорится в официальном заявлении, опубликованном на фоне ареста главы группы Самвела Карапетяна.
-
2025-06-19 13:07
Власти своими действиями в отношении оппозиции и, в частности, бизнесмена, главы группы компаний «Ташир» Савмела Карапетяна, пытаются запугать население Армении. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила депутат от оппозиционного блока «Армения» Кристине Варданян.