ԱԳՆ-ի դիմացից բերման ենթարկված ցուցարարներն ազատ արձակվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱԳՆ-ի շենքի դիմացից մայիսի 31-ին բերման ենթարկված 27 քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը:
Տելեգրամյան ալիքը տեսագրություն է հրապարակել, թե ինչպես են քաղաքացիները և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ձերբակալվածների պահման վայրի մոտ դիմավորում ազատ արձակված ցուցարարներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն էր տարածել այն մասին, որ մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։
«Դա նշանակում է, որ 72 ժամը լրանալուն պես նրանք պետք է ազատ արձակվեն Երևանի, Մասիսի ու Աբովյանի ՁՊՎ-ներից։ 72 ժամը լրանում է այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 15:30-ին (մի քանի անձի պարագայում՝ 17:00-ին)»,- ասված էր հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, Բագրատ Սրբազանի աջակցիները բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ-ի շենքի դիմաց և պահանջում հանդիպում Արարատ Միրզոյանի հետ: Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր սկսվել, ինչի հետևանքով բերման էր ենթարկվել 27 քաղաքացի: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով, 3 ոստիկան մարմնական վնասվածք էր ստացել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.