ԱԶԱՏԵՔ ԼՂ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ. «ԼԱԶԱՐՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ» ՄԻԱՑԵԼ Է ԼԵՄԿԻՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Ռուս-հայկական «Լազարյան ակումբը», որը միավորում է երկու երկրների քաղաքական գործիչներին, փորձագետներին և դիվանագետներին, միացել է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի նախաձեռնությանը, որը ստորագրահավաք է անցկացնում Բաքվում Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայ գերիների ազատ արձակման պահանջով: Այս մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մոսկվայում կայացած վերջին նիստի արդյունքներով։
Հեղինակները նշում են Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական կրոնական և մշակութային հուշարձանների, եկեղեցիների և վանքերի գոյությանն ու մշակութային-պատմական ինքնությանը սպառնացող վտանգը։ Հաշվի առնելով այս հանգամանքը ՝ կազմակերպության մասնակիցները հայտարարում են նաև «Լազարյան ակումբի» հատուկ փորձագիտական խմբի ստեղծման և գործունեության կազմակերպման մտադրության մասին՝ հուշարձանների պահպանման նպատակով մոնիթորինգ իրականացնելու համար:
Նրանք ցավակցում են Արցախի հայ բնակչությանը կատարված ողբերգության համար, նշելով, որ այն հիշեցնում է 20-րդ դարասկզբին միջազգային հանրության կողմից դատապարտված հայ ժողովրդի ցեղասպանության փաստերը։
«Լեռնային Ղարաբաղից հայերի համատարած արտագաղթը ծանր հանդիմանություն է բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս ամենին և նույնիսկ նրանց համար, որոնք մասնակից չեն։ Մարդու լեզուն չի պտտվում այս ամենն անվանել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում», որը տասնյակ տարիներ բազմակողմ բանակցությունների առարկա է եղել: Մենք ցանկանում ենք խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ Կովկասում և հենց այդ պատճառով էլ պնդում ենք` «Ղարաբաղյան հարցը» ոչ մի կերպ չի կարող փակված համարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ փախստականների վերադարձն իրենց տներ, հայկական մշակութային, կրոնական և հուշարձանների ճակատագիրը հրատապ, բայց ոչ ամբողջական խնդիրների ցանկն է, որոնցով պետք է միասին մտահոգվել: «Լազարյան ակումբի» անդամներին մտահոգում է նաև ՀՀ–ում փախստականներին քաղաքացիությունից և քաղաքացիական իրավունքներից զրկելու արձանագրված փորձերը։
Ակումբի անդամները նաև վստահ են, որ այսօր ռուս-հայկական ամուր հարաբերություններին այլընտրանք չկա: Նրանց կարծիքով` Հայաստանի ներկայիս իշխանության ձախողված ներքին և արտաքին քաղաքականության արդյունքում պետության շարունակական գոյությունը վտանգի տակ է։
Եվ հետևաբար, երկու պետությունների իշխանությունների ներկայացուցիչների վրա բացառիկ պատասխանատվություն է դրված պահպանել և զարգացնել երկու ժողովուրդների հարաբերությունները, որոնք ընդհանուր քրիստոնեական ծագում ու հերոսական անցյալ ունեն, որոնք միասին են եղել և ուրախության, և վշտի մեջ։
Շեշտվում է, որ ժամանակը, անշուշտ, ամեն ինչ իր տեղը կգցի և ցույց կտա «ով է մեղավոր» փոխադարձ վստահության կորստի, դաշնակցային պարտավորություններից հրաժարվելու, կորուստների և զոհաբերությունների համար։
Հայտարարության հեղինակները հավատում են, որ ժողովրդի և քաղաքացիական հասարակության լավագույն ներկայացուցիչների հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ պատասխան կտրվի նաև «ինչ անել» հարցին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.