Նեթանյահու․ Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայի հատվածում
Իսրայելը պատրաստ է 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, սակայն չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ չի հասել իր առջև դրված բոլոր նպատակներին: Այս հայտարարությունն արել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտաքին գործերի և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ փակ զրույցի ժամանակ։
«Պատանդներին վերադարձնելու համար մենք կարող ենք 42 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն չենք հրաժարվի լիակատար հաղթանակի հասնելուց»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուի գրասենյակը հրապարակել է այդ հանդիպման ժամանակ հնչած հայտարարություններից մեկը, որում Նեթանյահուն հերքում է լուրերն այն մասին, թե իրենք պատրաստ են կրակը դադարեցնել առանց իսրայելական պայմանների կատարման։
«Այն պնդումը, թե մենք համաձայնել ենք հրադադար հաստատել առանց մեր պայմանների կատարման, չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Իսրայելի վարչապետը:
«Kan» ռադիոկայանի տեղեկություններով՝ վարչապետը նկատի է ունեցել Գազայի հատվածում խաղաղության հասնելու և պատանդներին ազատելու մասին ծրագիրը, որն օրերս ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 17:11
Политический аналитик Акоп Бадалян в своей статье указывает на глубокие и системные изменения в подходе США к региону Ближнего Востока и, в частности, к Израилю. Он связывает начало этих сдвигов с визитом бывшего президента Дональда Трампа в Саудовскую Аравию.
-
2025-05-14 17:00
Член фракции «Мать Армения» Совета старейшин Еревана Месроп Манукян публично адресовал Николу Пашиняну ряд вопросов:
-
2025-05-14 16:37
Греческие власти предупредили жителей и туристов о необходимости немедленно покинуть побережье после землетрясения магнитудой 6,3, произошедшего в понедельник между островами Касос и Крит, сообщает Euronews.
-
2025-05-14 16:36
США изучают возможность нормализации отношений с Сирией, заявил президент Дональд Трамп, передает NBC News.