Դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստին մայիսի 16-ին հարցաքննվել են առանցքային վկաներ։ NEWS.am-ին զոհվածի հարազատներից մեկը պատմեց, որ դիտակետում գտնված առանցքային վկաները Ջալալ Հարությունյանի դեմ ցուցմունք են տալիս։
«Հարցաքննվում են առանցքային վկաները, որոնք գտնվել են դիտակետում և անմիջապես ստացել են Ջալալ Հարությունյանի՝ «չկրակել, մերոնք են» հրամանը։ Բոլոր վկաները, ըստ էության, Ջալալ Հարությունյանի դեմ են ցուցմունք տալիս, բոլորը պնդում են, որ լսել են այդ հրամանը։ Անգամ վկաներից մեկը հրամանատարական բուկներում է եղել, և ինքն անձամբ լսել է Ջալալ Հարությունյանի նման հրամանը։ Մյուս վկան հաստատել է մի կարևոր հանգամանք, որ իրենց ձեռքում առկա քարտեզների հիման վրա հնարավոր չէր ճշգրիտ որոշում կայացնել՝ արդյո՞ք դիտարկված հարձակվող խումբը յուրայիններ են, թե՞ հակառակորդ զորքեր»,- նշեց զոհվածի հարազատ։
Նա նշեց, որ հարցաքննվել է 6 վկա, հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 15-ին։
Նախորդ նիստին զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երևանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։
Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը դատարանում է, և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Խոսքը վերաբերում է «Ցոր» զորամասի հրետանավորների զոհվելուն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.