Ընթանում է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հունիսի 3-ին, ընթանում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Նշենք, որ Լևոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Լևոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որևէ հակաիրավական գործողություն չի արել, և, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։
Նախաքննության ընթացքում փաստաբանները միջադեպից պարբերաբար տեսանյութեր են հրապարակել։ Օրինակ՝ տեսանյութերից մեկում երևում է, որ Հրաչիկ Խաչատրյանը Լևոն Քոչարյանի նկատմամբ խեղդելու հնարքով բռնություն է գործադրում, մյուս դրվագում Լևոն Քոչարյանին ավտոմեքենայում ծեծի են ենթարկել։ Փաստաբանը պատմել են, որ երբ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել ոստիկանական բաժին, նա խնդրել է բժշկական զննություն, սակայն մոտ կես ժամ իրավապահները մերժել են խնդրանքը։
Չնայած հրապարակված տեսագրություններին նախաձեռնվել է քրեական վարույթ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի նկատմամբ՝ ՀՀ ՔՕ 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.
-
2025-06-19 13:09
Все предприятия группы компаний «Ташир» работают в штатном режиме, обеспечивая надежность и качество сотрудничества. Об этом говорится в официальном заявлении, опубликованном на фоне ареста главы группы Самвела Карапетяна.