Հրաչյա ՊԱՊԻՆՅԱՆ․ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ՎԵՐԱՑՆԵԼ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Alpha News-ի ուղիղ եթերում «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը ցավով նշել է, որ ջրհեղեղից տուժած բնակավայրերի մարդկանց՝ բնականոն կյանքին վերադառնալու մասին խոսելը դեռ վաղ է, բազում աշխատանքներ կան անելու։
«Բնականոն կյանքի վերադառնալն այնքան էլ հեշտ չէ, քանի որ, օրինակ, «Սանահին» կայարանի հատվածում, այսպես կոչված, «Կամչատկա» թաղամասում կամուրջ չկա։ Այսօր, հավանաբար, մինչև օրվա վերջ հետիոտնային կամուրջ կկառուցվի մետաղական ճոպանների միջոցով։ Սակայն դա հնարավորություն չի տա, օրինակ, ծանր սյուներ տեղափոխել, որպեսզի ջրի քշած էլեկտրասյուները տեղադրվեն, ու այդ թաղամասը կարողանա էլեկտրամատակարարում ստանալ։
Բացի այդ՝ բնակարանները դեռևս խոնավ են, հատկապես՝ առաջին ու երկրորդ հարկերի բնակիչները հավանաբար մեկ ամիս էլ չեն կարող մտնել իրենց բնակարանները։ Մյուս կողմից էլ՝ տուն մտնելուց հետո էլ այդ մարդիկ պիտի իրեր ունենան, որովհետև ջրհեղեղը ու տիղմը մեծամասամբ փչացրել է ամեն բան»,- ասել է Պապինյանը։
Նա նշել է, որ դեռ մեկ տարի էլ կպահանջվի աղետի գոտիներում աշխատանքներն ավարտելու համար։
«Շատ արագ հնարավոր չի լինի այս աղետի հետևանքները վերացնել։ Կարծում եմ՝ նույնիսկ մեկ տարում հնարավոր չի լինի, որովհետև կամուրջները, գետի հենապատերը պետք է նախագծել, փորձաքննություն անցկացնել, շինարարություն սկսել։ Բարեբախտաբար, հիմա Վանաձորից դեպի Բագրատաշեն ճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար․ խճով ու քարով հողային ճանապարհներ են կառուցել, որոնք երթևեկելի են»,- տեղեկացրել է Հրաչյա Պապինյանը։
Մեր զրուցակիցը նշել է, որ, Քոբայր բնակավայրը ևս ամենատուժածներից է, բայց այնտեղ այսօր վերականգնվել է գազամատակարարումը։
Պապինյանն անդրադարձելէ նաև երկաթուղու կրած վնասներին։
«Երկաթուղին շուտ է բացել։ Ռուսաստանից էլ են մասնագետներ եկել, իսկապես պիտի ասեմ,որ մեծ թափով աշխատում են, սակայն աշխատանքների ավարտի ժամկետ նշելը դեռ վաղ է»,- եզրափակել է Հրաչյա Պապինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 10:15
Ученые утверждают, что продукты с антоцианами способны защитить от того вреда, который микропластик наносит организму, пишет MedikForum.
-
2025-05-14 09:31
За заявлениями о том, что победа фашистской Германии была бы выгодна армянскому народу, видна "рука" нынешних властей Армении, продолжающих распространять антироссийские нарративы. Об этом в беседе со Sputnik Армения заявил историк, бывший вице-спикер парламента и член Исполнительного органа Республиканской партии Эдуард Шармазанов.
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).