Սև ծովից նոր ցիկլոն է գալիս Հայաստան․ սպասվում են տեղումներ, կարկուտ
Հունիսի 7-ից Հայաստանի տարածք կներթափանցի Սև ծովից նոր ցիկլոն։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ հունիսի 7-ից տեղումներ են սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, իսկ արդեն հունիսի 8-14-ը հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։
Հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից բարձր, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։
«Հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին»,- ասաց Սուրենյանը։
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա հունիսին առանձին օրերի տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում օդի ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Սյունիքի հովիտներում՝ +34–ից +37, Արարատում և Երևանում՝ +34–ց +36, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում՝ +33–ից +36, Կոտայքի նախալեռներում և Տավուշում՝ +30–ից +33, Արագածոտնի նախալեռներում՝ +30–ից +34, Շիրակում և Լոռիում՝ +28–ից +32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27–ից +30, Գեղարքունիքում և Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26–ից +29, Վայոց Ձորի լեռներում՝ +25–ից +28, Սյունիքի նախալեռներում՝ +28–ից +31։
Առաջիկա երկու օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».