Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել
Կիրանց-Աճարկուտ այլընտրանքային ճանապարհի կառուցման համար տնամերձ այգու հենապատն են քանդել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
Նա ասաց, որ որ այսօր շինարարական աշխատանքներ իրականացնողներն առանց տան բնակիչներին տեղյակ պահելու քանդել են այգու հենապատը. այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքների շրջանակներում ճանապարհի լայնացման աշխատանքներ էին կատարվում: «Անգամ քանդելուց առաջ չեն ասել:
Մայրս է եղել տանը, դուրս է եկել և տեսել, որ այգու հենապատն ամբողջությամբ քանդված է: Մայրս աշխատակիցներին հարցրել է, թե ինչո՞ւ են առանց իրենց տեղյակ պահելու նման բան անում, ասել են՝ ձեզ պիտի տեղյակ պահած լինեին»,-պատմեց Աճարկուտի բնակիչը: Հիշեցնենք, որ մայիսի 19-ից մեկնարկել էր Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ ճանապարհը կլայնացվի, անցանելի կդառնա նաև բեռնատար մեքենաների համար: Ճանապարհը պետք է շահագործման հանձնվի երկու ամսվա ընթացքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.