Նախարար․ ԵԱՏՄ մաքսատուրքերում Հայաստանի մասնաբաժինը ամեն դեպքում պետք է աճի
Հայաստանը բանակցում է Եվրասիական միության՝ ըստ երկրների մաքսատուրքերի բաշխման սխեմայի վերանայման շուրջ։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ խորհրդարանում ելույթ ունենալով 2023 թվականի պետբյուջեի կատարման (այդ թվում՝ Եվրասիական ինտեգրման մասով) մասին կառավարության հաշվետվության շրջանակում։
Նա նշեց, որ 2023 թվականին Հայաստանը Եվրասիական միության «ընդհանուր կաթսայից» ստացել է 181 մլն դոլար՝ մաքսատուրքերի տեսքով, իսկ փոխանցել է 473 մլն դոլար, այսինքն՝ 292 մլն դոլարով շատ։
Հաշվի առնելով այս և այլ հարցեր՝ ԵԱՏՄ հարթակներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է վերանայի և տուրքերի բաշխման նոր կանոններ մշակի:
Պապոյանն ընդգծեց, որ այս պահին քննարկվում են վերահաշվարկի տարբեր եղանակներ, բայց ամեն դեպքում Հայաստանի մասնաբաժինը, որն այժմ կազմում է 1,22 տոկոս, կաճի։ Ամենահամեստ հաշվարկներով` այն պետք է աճի մինչև 1,69 տոկոս, առավել բարձր ակնկալիքների դեպքում՝ մինչև 2,13 տոկոս (եթե արդյունքում այդ սցենարներից որևէ մեկն ընդունվի)։
Նշենք, որ 2022 թվականից Հայաստանում կտրուկ աճել են արտաքին առևտրի հոսքերը՝ հիմնականում միջնորդական առևտրի հաշվին։ Դրա պատճառով զգալիորեն աճել է հայկական մաքսային անցակետերի մասնաբաժինը դեպի ԵԱՏՄ երկրներ և դրանցից դուրս բեռների սպասարկման գործում։
Ի դեպ, նույն գործոնների հաշվին զգալի աճ է նկատվել նաև Ղազախստանում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 06:13
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в телефонном разговоре с министром иностранных дел Китайской Народной Республики Ван И обсудил последние региональные события после «агрессии сионистского режима» и США против Ирана.
-
2025-06-25 06:06
Бывший премьер-министр Армении Карен Карапетян выразил свою поддержку бизнесмену Самвелу Карапетяну.
-
2025-06-25 06:02
50 автомобилей, изъятых полицией у дома бизнесмена Самвела Карапетяна 17 июня, до сих пор не возвращены владельцам. Правоохранители не представили никаких обоснований ни во время изъятия, ни после. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил адвокат Тигран Айрапетян.
-
2025-06-25 05:57
Персонал торгового центра "РИО Молл" выразил поддержку арестованному бизнесмену, владельцу ГК "Ташир" Самвелу Карапетяну.