ՄՇՏԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ
Արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերը ենթարկվեցին բնական աղետի սարսափելի հարվածին, որը մարդկային կյանքեր խլեց և հսկայական նյութական վնաս պատճառեց այդ շրջաններին: Մինչդեռ աղետի հետևանքների վերացման հարցում կառավարության ապիկարությունն առավել քան ակնհայտ է տարերքի մոլեգնության առաջին իսկ րոպեներից։ Նշենք, որ մինչ օրս հաշվարկված չէ վնասի չափը։ Հայտնի է միայն, որ այն ահռելի է։ Ընդ որում իրավիճակն այդպես են բնութագրում հենց կառավարության ներկայացուցիչները։
Նկատենք նաև, որ առաջին իսկ օրերից, չնայած վերականգնողական աշխատանքներում հատուկ ծառայությունների, ուժային կառույցների ստորաբաժանումների գործարկման հնարավորությանը, չնայած պետական ապարատի ռեսուրսի մոբիլիզացման հնարավորությանը, կառավարությունը որոշեց աշխատանքներում ներգրավել ուսանող կամավորներին, որոնք չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ ու փորձ, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:
Ընդհանուր առմամբ, աղետի գոտու պատկերն այսօր վշտալի է բոլոր բնութագրիչներով և հատկապես ճգնաժամի պայմաններում գործելու պետական կառույցների ունակության մասով: Բայց դա ամենևին էլ զարմանալի չէ։ Մեր դեպքում դա միանգամայն օրինաչափ է։ Չէ՞ որ խոսքն այն կառավարության մասին է, որը բազմիցս ցուցադրել է այն ամենը, ինչի ունակ է։ Եվ նրանից ավելին ակնկալելն ուղղակի միամտություն կլինի։
Այստեղ, թերևս, արժե մի փոքրիկ էքսկուրս կատարել դեպի ոչ այնքան վաղ անցյալ և հիշել այն արհավիրքները, որոնց դեմ իբր պայքարել է թավշե իշխանությունը։
Օրինակ, հիշենք համավարակը, դրա հենց սկիզբը՝ 2020 թվականի մարտը, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը երկրի մարզերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է… Հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ «շունը» ՀՀ հազարավոր քաղաքացիների կյանք է խլել։ Իսկ պինցետն ու տնական արաղը մնացին ճգնաժամային իրավիճակներին թավշե իշխանության արձագանքի անհամարժեքության խորհրդանիշ։
Հետո սկսվեց պատերազմը։ Հիմա արդեն շատերը մոռացել են, թե ինչպես էին ընդհանրապես կառավարությունն ու մասնավորապես դրա ղեկավարը պատրաստվում հաղթել 44-օրյա պատերազմում։ Իսկ հիշել անհրաժեշտ է: 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ 6 քայլերը. Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ։ Քայլ 2. Ընտրել հրամանատար: Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ: Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում: Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Քայլ 6. Հաղթել»... Հաղթել չհաջողվեց, իսկ այդ բանաձևի կիրառման արդյունքը դարձան հազարավոր զոհերն ու վիրավորները, տարածքային ահռելի կորուստները…
Եվս մեկ աղետի հայ ժողովուրդը բախվեց անցած տարի, երբ ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված եղան հաշված օրերի ընթացքում լքել իրենց Հայրենիքը, փրկվելով ցեղասպանությունից: Իհարկե, այն ժամանակ ստեղծված իրավիճակն անմիջական հետևանքն էր ՀՀ կառավարության և դրա ղեկավարի քաղաքականության, որը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքն այն մասին է, որ այդ հերթական աղետի օրերին հետևանքների դեմ պայքարում հիմնական դերը կատարում էին կամավորները, այլ ոչ թե պետական կառույցների հակաճգնաժամային մենեջմենտը։ Խոսքն այն մասին է, որ տասնյակ հազարավոր արցախցիներ Հայաստանում մինչ օրս նետված են բախտի քմահաճույքին…
Վերադառնալով Լոռու եվ Տավուշի մարզերում այսօր ստեղծված իրավիճակին՝ հարկ է նշել, որ այդ շրջանների բնակիչներին հուզող գլխավոր հարցերից մեկը գլխավերևում գոնե տանիք ունենալու հեռանկարն է, տարերքից ավերված ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Իհարկե, մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես, ինչ տեմպերով են տարվելու վերականգնողական աշխատանքները։ Ավաղ, հարցը հռետորական է։ Թեև, եթե որևէ մեկն ուզում է այնուամենայնիվ կոնկրետ պատասխան ստանալ, կարող է հարցնել Շուռնուխ գյուղի բնակիչներին։ Այն շուռնուխցիներին, որոնց համար այս կառավարությունը արդեն 4 տարի շարունակ չի կարողանում կառուցել ընդամենը 13 մեկհարկանի տներ, որ խոստացել էր Ադրբեջանին նվիրածների փոխարեն…
Արդեն ավելի քան 6 տարի շարունակ Հայաստանը աղետի գոտի է։ Թերևս ամենասարսափելի և մշտական աղետի, ինչպիսին է աննախադեպ դիլետանտ և նույնքան աննախադեպ անպատասխանատու կառավարությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.