ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծումը
Հայաստանի գործողությունները կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ այլ երկրների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Երևանը կարծես ցանկանում է օգտվել այն պահից, երբ Արևմուտքը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում փոխգործակցության ուժեղացման հարցում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:
«Սակայն չմտածված որոշումները, որոնք տվյալների ազգային բազաների ու երկրի անվտանգության համար զգայուն տեղեկատվության լիակատար հասանելիություն կապահովեն Արևմուտքին, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի գծով մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ընդգծել է ԱԳ փոխնախարարը:
Գալուզինը նաև վստահ է, որ առաջին հերթին հայ ժողովրդի շահերից է բխում, որ Հայաստանը լիարժեքորեն մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, և այդ մասնակցությունը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության և կայունության պահպանմանը: Եվ ինչ էլ խոստանան Երևանին ավելի ու ավելի սիրաշահող արևմտականները, ՀԱՊԿ-ի՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի գործուն այլընտրանք այսօր չկա։
Ինչպես նշել է դիվանագետը, Ռուսաստանն իրապես շահագրգռված է, որ Հարավային Կովկասի հարևանները կայուն խաղաղություն հաստատեն, իսկ Արևմուտքի նպատակներն արմատապես հակառակ բնույթ են կրում: Հիմնական խնդիրներից մեկը Եվրասիայում ինտեգրման գործընթացների խափանումն է, ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն։ Այդ նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի` ներառյալ Ռուսաստանի հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացման։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.