Նախարարը մոր համար շքեղ տուն կառուցելու հարցը մեկնաբանելիս պարծեցել է «նախկինների» օրոք կյանքով
Գործընթաց է ընթանում, կարծում եմ՝ հետաքննություն կիրականացվի, բամբասանքներին վերջ կտրվի։ Դրա մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, ըստ որոնց նրա մայրը 230 հազար դոլար արժողությամբ շքեղ առանձնատուն է կառուցում։ Նա հայտնել է, որ իրեն իրավապահ մարմիններ չեն հրավիրել։
«Նախկին իշխանությունների օրոք ես, եղբայրներս և հայրս կարողացանք երեք թանկարժեք բնակարան գնել։ Չգիտեմ ինչու դրա մասին չեն խոսում։ Բացի դրանից, ավարտեցինք իմ հայրական տան երկրորդ հարկը։ Մենք նախկին իշխանությունների օրոք լավ ենք ապրել, որովհետև աշխատել ենք»,- նշել է Սանոսյանը։ Նա հավելել է, որ իր եղբայրներն շարունակում են աշխատել Ռուսաստանում։
«Եթե միայն այս մեկ տնով չբավարարվենք, երկրորդ և երրորդ տունն էլ կկառուցենք»,- հավելել է նախարարը։ Նա բացատրել է, որ իր եղբայրները շինարարական աշխատանքներով են զբաղվում, հիմնականում ճանապարհներ են ասֆալտապատում, և Ռուսաստանում շինարարական ընկերություն ունեն։
«Եթե հոդվածը գրելիս ուսումնասիրվեր այս ընկերությունների շրջանառությունը, ապա 230 հազար դոլար չափաբաժնին վերաբերող հարցեր չէին առաջանա»,- հայտարարել է նախարարը Սանոսյանը։ Նա վստահեցրել է, որ ինքը որևէ շինարարական ընկերության հետ առնչություն չունի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:56
Мощные пожары вспыхнули в Калифорнии (США). Многие жители покидают свои дома, спасаясь от огня, сообщают американские СМИ.
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.