Գոռ Ծառուկյան․ Հայաստանին սահմանազատումը չի պարտադրվել, սակայն Ադրբեջանը պնդել է` վերադարձնել 4 գյուղերը
ՀՀ-ին որևէ կողմ սահմանազատում չի պարտադրել, իհարկե, պետք է ամրագրենք, որ այո, Ադրբեջանը պնդել է, որպեսզի իրականացվի այս հայտնի 4 գյուղերի վերադարձը: Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը նույնիսկ սպառնացել է պատերազմով, Գոռ Ծառուկյանը հաստատեց, որ հրապարակային կերպով եղել է նման ձևակերպումներ:
«Ադրբեջանը պնդում էր գյուղերի վերադարձ առանց որևէ սահմանազատման, առանց որևէ սահմանի հստակեցման, ուղղակի պնդում էին` վերադարձրեք գյուղերը և վերջ: Հայկական կողմի հակընդդեմ պնդումների արդյունքում մենք ունեցանք հենց այս սահմանազատման գործընթացը, որով հնարավոր եղավ հստակ սահմանել, սահմանազատել, արդեն իսկ Խորհրդային միության փլուզման ժամանակ գոյություն ունեցող և իրավական ուժ ունեցող սահմանագիծը և ըստ դրա Ալմա Աթայի պայմանագիրը հիմք ունենալով ունենալ պետական սահման»,-ասաց նա:
Անդրադառնալով այն քննադատությանը, թե սահմանազատման գործընթացը օրինական չէ, քանի որ հակասում է ՀՀ սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին, Ծառուկյանն ասաց, որ սահմանազատման իրավական հիմքերը միջազգային իրավապայմանագրային հիմքերն են, որպեսզի միջազգային մակարդակով ճանաչված լինեն պետական սահմանները:
«ՀՀ-ն ու Ադրբեջանը ունեն ամուր միջազգային իրավապայմանագրային հիմք, որի հիման վրա սկսել են և հուսանք կշարունակեն սահմանազատումը: Ամենաառջաինը Ալմա Աթայի հռչակագիրն է, որը կողմերը հաստատել են 1991 թվականին, դրա հիման վրա կնքվել է, հաստատվել և վավերացվել է Մինսկի համաձայնագիրը: Մինսկի համաձայնագրի 5-րդ կետով և Ալմա Աթայի 3-րդ կետով, ինչպես նաև ԱՊՀ կանոնդրության համապատասխան դրույթներով հստակ սահմանված է, որ կողմերը ճանաչում են միմյանց սահմանները և տարածքային ամբողջականությունը այն սահմանագծով, որն այդ պահի դրությամբ գոյություն է ունեցել և ունի իրավական ուժ, և միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ»,- ասաց նա` հավելելով, որ դրանք երկու երկրներում էլ անցել են պատշաճ իրավական վավերացման գործընթաց և սա նշանակում է, որ երկու երկրներն էլ ունեն ամուր իրավապայմանագրային հիմք:
Ծառուկյանը նշեց, որ տվյալ գործընթացը, ոչ թե սահման գծելու, սահման ճշգրտելու, տարածք փոփոխելու գործընթաց է, այլ իրենից ներկայացնում է Խորհրդային միության գոյություն ունեցող սահմանները վերականգնելու կամ վերարտադրելու գործընթաց:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.