Ադրբեջանը ցեղասպան պետություն է․ Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է ՄԱԿ-ին
Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին աջակցությունը ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP 29) անցկացման հարցում։
«Ադրբեջանը ցեղասպան պետություն է, որը ղեկավարվում է այն նախագահի կողմից, որը պարբերաբար արտահայտում է հայերի նկատմամբ ցեղասպանության գաղափարախոսությունը։ Այդ թվում` նրանց անվանում է շներ, շնագայլեր և ահաբեկիչներ։ Ներկայում Ադրբեջանն անօրինական կերպով պահում է շուրջ 300 հայի և հրաժարվում է ազատ արձակել նրանց, այդ թվում՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ընտրված իշխանության 8 անդամին»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ որոշ ձերբակալվածներ ենթարկվել են խոշտանգումների, ու միջազգային հանրությունը պետք է մերժի ցեղասպանության և դրա գաղափարախոսության կարգավորումը և դադարեցնի աջակցությունը Ադրբեջանին՝ որպես COP29 համաժողովն ընդունող երկրի:
Հիշեցնենք` այս տարվա նոյեմբերին Բաքվում նախատեսված է ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության (COP) 29-րդ համաժողովը։ Նախնական պայմանավորվածության համաձայն` համաժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը։ Բայց 2023թ–ի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերը հայտարարություն հրապարակեցին, որտեղ ասվում էր, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջում է Բաքվին։ Նույն պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, որոնցից մեկը մեղադրվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։
Հավելենք, որ 2024 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP 29) Բաքվում կնախագահի Ադրբեջանի Հանրապետության էկոլոգիայի և բնական պաշարների նախարարն է և SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահ Մուխթար Բաբաևը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 13:46
Арестованные архиепископы Микаэл Аджапахян и Баграт Галстанян сидят в одной камере УИУ "Ереван-Кентрон". Информацию подтвердил на пресс-конференции Ара Зограбян – адвокат Аджапахяна.
-
2025-06-30 13:43
В настоящее время в офисе представительства медиагруппы "Россия сегодня" в Азербайджане (Sputnik Азербайджан) проводится спецоперация.
-
2025-06-30 13:40
Глава МИД Арарат Мирзоян фактически обвинил российского коллегу во "вмешательстве во внутренние дела Армении". Так Мирзоян на совместной пресс-конференции с коллегой ЕС Каей Каллас в Ереване отреагировал на заявление Сергея Лаврова по поводу нападок на Армянскую апостольскую церковь.
-
2025-06-30 13:36
Верховный представитель Европейского Союза по иностранным делам и политике безопасности – вице-президент Европейской Комиссии Кая Каллас объяснила важность нормализации отношений Армении и Азербайджана укреплением связи Европы и Средней Азии. Это достаточно циничное заявление прозвучало 30 июня на пресс-конференции в Ереване.