Փաշինյան․ Մինչև 2029-ը երեք մարզադաշտ պետք է կառուցենք
Մինչև 2029 թվականը, որը շատ լավ առիթ է մեզ համար, հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն իրականացնելու չափանիշներին: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտարարվեց, որ Հայաստանը և Վրաստանը միասին որոշել են հայտ ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ 2029 երիտասարդական աշխարհի առաջնությունը համատեղ անցկացնելու վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով, այդ երեք մարզադաշտերից մեկը պետք է լինի մինչև 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ մարզադաշտ, ևս երկուսը ամենաքիչը 10 հազար հանդիսատեսով պետք է լինի:
«2029-ին աշխարհի երիտասարդական առաջնություն հյուրընկալելը լավ մոտիվացիա է բոլորիս համար, որ կենտրոնանանք և աշխատենք: Ենթադրենք, որ այդ առաջնությունը չկա, երկրի համար լավ չէ, որ լիարժեք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ չունենք: Հանրապետական մարզադաշտը կա, բայց նրա հնարավորությունները սահմանափակ են: Էլ չեմ ասում, որ նման մարզադաշտեր մարզերում ունենալը ևս շատ կարևոր է: Սա ռազմավարական ծրագիր է»,-ասաց վարչապետը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Մենք քննարկում էինք Վանաձորում և Իջևանում նման ստանդիոններ ունենալու հնարավորությունը: Վանաձորում եղած ստադիոնը վերակառուցման մասին է: Նախնական աշխատանքներն արդեն սկսված են:
Իջևանում ևս նախկինում եղած մարզադաշտի տարածքն է դիտարկվում, իսկ խոշոր ազգային թատրոնը «ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում է լինելու, որը 2029-ին պետք է պատրաստ լինի»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.