ՔԿ․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համակիրները ավտոմեքենայի են հարվածել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անհնազանդության ակցիայի մասնակիցները մայիսի 13-ին Երևանի Զ․ Սարկավագի փողոցում աղբամաններով փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, բայց երբ վարորդը փորձել է շրջանցել՝ հարվածներ են հասցվել մեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքից 5 երեխայի է տեղափոխելիս եղել դպրոց, երբ շարժման համակիրները փակել են փողոցը։
«Երբ երիտասարդները մերժել են վարորդի՝ ճանապարհը բացելու խնդրանքը, վերջինս փորձել է շրջանցել ճանապարհի արգելափակված հատվածը: Այդ ընթացքում երիտասարդները հարվածել են ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ արգելելով ավտոմեքենայի ընթացքը: Պարզվել է, որ ավտոմեքենային հարվածած անձանցից մեկը 19-ամյա երիտասարդ է: Նախաքննության ընթացքում զննվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են վնասված հատվածներ»,- ասված է հաղորդագրությունում։
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Երիտասարդի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։
Մյուսների մասով նախաքննությունը շարունակվում է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հանրապետության տարբեր բնակավայրերում խաղաղ անհնազանդության ակցիաների իրականացման ժամանակ 171 քաղաքացի էր բերման ենթարկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.